Էմիրեյթսի Գավաթ 2015 Էմիրեյթսի Գավաթ 2015 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Քաղաքներ | Լոնդոն |
Մարզադաշտեր | Էմիրեյթս |
Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 25-26 |
Մասնակիցներ | 4 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | «Արսենալ» |
Փոխչեմպիոն | «Վիլյառեալ» |
Երրորդ տեղ | «Վոլֆսբուրգ» |
Չորրորդ տեղ | «Օլիմպիկ Մարսել» |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 4 |
Խփված գոլեր | 12 (3 գոլ խաղում) |
← Էմիրեյթսի Գավաթ 2014 Էմիրեյթսի Գավաթ 2016 → |
Էմիրեյթսի Գավաթ 2015, ընկերական ֆուտբոլային մրցաշար, որը կազմակերպվել է անգլիական «Արսենալի» կողմից։ Մրցաշարին մասնակցել է 4 թիմ, դրանք էին՝ «Օլիմպիկ Մարսելը» Լիգա 1-ից, «Վիլյառեալը» Լա Լիգայից, «Արսենալը» Պրեմիեր լիգայից և «Վոլֆսբուրգը» Բունդեսլիգայից[1]։ Մրցաշարը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 25-ից մինչև հուլիսի 26-ը։ Մրցաշարում հաղթանակի համար տրվում էր 3 միավոր, ոչ-ոքիի համար 1, իսկ պարտության համար 0 միավոր։ Մրցաշարի բացման հանդիպումները տեղի է ունեցել հուլիսի 25-ին, իսկ հաջորդ հանդիպումները տեղի է ունեցել հուլիսի 26-ին։ Յուրաքանչյուր թիմ մրցաշարի ընթացքում անցկացնում է 2 հանդիպում, և հաղթում է այն թիմը որը վաստակել է ավելի շատ միավոր։