Էնգին Արըք թուրքերեն՝ Engin Arık | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1948 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 2007[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Keçiborlu, Ըսփարթայի մարզ, Թուրքիա |
Գերեզման | Edirnekapı Martyr's Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Փիթսբուրգի համալսարան, Ուեսթֆիլդ քոլեջ, Istanbul University Faculty of Science?, Beşiktaş Atatürk Anadolu Lisesi?[2] և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս |
Աշխատավայր | Բոսֆորի համալսարան[3] և Control Data Corporation? |
Engin Arık Վիքիպահեստում |
Էնգին Արըք (թուրքերեն՝ Engin Arık, հոկտեմբերի 14, 1948, Ստամբուլ, Թուրքիա - նոյեմբերի 30, 2007[1], Keçiborlu, Ըսփարթայի մարզ, Թուրքիա), թուրք ֆիզիկոս, տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագետ[4]։ Եղել է Բոսֆորի համալսարանի փորձարարական տարրական մասնիկների ֆիզիկայի խմբի ղեկավար, պրոֆեսոր[5][6]։
Էնգին Արըքը ծնվել է 1948 թվականին Ստամբուլում։ 1969 թվականին Ստամբուլի համալսարանից ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան, 1971 թվականին՝ գիտությունների դոկտորի, 1976 թվականին Փիթսբուրգի համալսարանից (ԱՄՆ)՝ փորձարարական տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագետի գիտական աստիճան[5]։ Հետդոկտորական հետազոտություններն իրականացրել է Լոնդոնի համալսարանի Ուեսթֆիլդ քոլեջում։
1979 թվականին վերադարձել է Թուրքիա, դարձել է Բոսֆորի համալսարանի ֆակուլտետի անդամ։ 1983 թվականին թողել է համալսարանական գործունեությունը և երկու տարի աշխատել Control Data Corporation-ում։ 1988 թվականին դարձել է Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր։
1997-2000 թվականներին Թուրքիայի կառավարության հանձնարարությամբ Էնգին Արըքը Թուրքիան ներկայացրել է Վիեննայի ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (IAEA) կայացած Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի նստաշրջանների ժամանակ[7]։
Էնգին Արըքը եղել է ATLAS էքսպերիմենտի և CAST համագործակցությունների անդամ Շվեյցարիայում։
Արըքը զոհվել է 2007 թվականի նոյեմբերի 30-ին Atlasjet Flight 4203 ավիավթարի ժամանակ[4][8]։
Ամուսնացած է եղել Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր Մեթըն Արըքի հետ։ Ունեցել են երկու երեխա[9]։
Էնգին Արըքի անունով է կոչվում Թուրքիայի Անկարայի շրջանի Ենիմահալ համայնքի փողոցներից մեկը։