Էնդի Թիելման

Էնդի Թիելման
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1936(1936-05-30)
ԾննդավայրՄակասար, Հոլանդական Օստ Ինդիա, Նիդերլանդների Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 10, 2011(2011-11-10)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՌեյսվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություներգիչ և կիթառահար
Պարգևներ և
մրցանակներ
member of the Order of Orange-Nassau

Էնդի Թիելման (անգլ.՝ Andy Tielman, մայիսի 30, 1936(1936-05-30), Մակասար, Հոլանդական Օստ Ինդիա, Նիդերլանդների Թագավորություն - նոյեմբերի 10, 2011(2011-11-10)[1], Ռեյսվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), ազդեցիկ արտիստ, հայտնի որպես ինդոռոքի «հայր»՝ ռոքնռոլի այն ոճի, որը 1950-60-ականներին նվագում էին ինդոնեզ արտիստները[2][3][4]։ Նրան համարում են հոլանդական ժողովրդական երաժշտության ամենակարևոր դեմքերից մեկը, ով «հերքեց այն գաղափարը, որ վաղ շրջանի ռոքնռոլը միայն ամերիկացի սևամորթ և սպիտակամորթ երաժիշտներինն էր»[5][6]։

Նա հայտնի էր իր լայն ձայնային դիապազոնով (5 օկտավա), վիրտուոզ կիթառային հնչյուններով և բեմական վարպետությամբ։ Բազմաթիվ հոլանդացի երաժիշտներ, այդ թվում՝ Յան Աքերմանը, Բարի Հեյը և Հերման Բրուդը, նրան համարում էին իրենց վրա մեծ ազդեցություն ունեցող գործիչ[5][7]:

Թիելմանը իր առաջին սինգլը թողարկել է Հոլանդիայում, 1958 թվականին։ Նա ղեկավարում էր առաջին հոլանդական ռոք խումբը՝ «Tielman Brothers»-ը, որը միջազգային համբավ ձեռք բերեց։ Նրա կարիերան ընդգրկում էր յոթ տասնամյակ՝ սկսած 1950-ականների կեսերից մինչև նրա մահը՝ 2011 թվական։ 1950-60-ականներին՝ Թիելմանի փառքի շրջանում, «Tielman Brothers»-ը համարվում էր լավագույն կենդանի կատարոող խումբը Եվրոպայում և ստանում էր ամենաբարձր հոնորարները[5]։ 2005 թվականին նա պարգևատրվել է «Order of Orange Nassau» շքանշանով[5]։ Թիելմանը մահացել է 2011 թվականին՝ ստամոքսի քաղցկեղից։

Էնդի Թիելմանը ծնվել է 1936 թվականի մայիսի 30-ին Մակասարում։ Նրա հայրը՝ Հերման Թիելմանը, ով «KNIL»-ի կապիտան էր, և մայրը՝ Ֆլորա Լորենտին Հեսը, ինդո-եվրոպացի էին։ Էնդիից բացի, ընտանիքն ուներ ևս 4 երեխա՝ Ռեգգի, Ֆոնտոն, Լուլու (Լորենս) և Ջեյն (Ժանեթ Լորեն)։ Երբ ճապոնացիները ներխուժեցին Հնդկաստան, Թիելմանի հայրը գերեվարվեց, իսկ Էնդիին և նրա եղբայրներին ու քույրերին խնամում էր մայրը։ Նա հետագայում հիշում է. «Երբ պատերազմը սկսվեց, աշխարհը կործանվեց։ Իմ ողջ աշխարհը պարզապես փլուզվեց»[8]։

1945 թվականին՝ ճապոնացիների հանձնվելուց հետո, ընտանիքը վերամիավորվեց։ Այդ ժամանակ Էնդին և նրա քույր-եղբայրները, հորից ստացած երաժշտական կրթության շնորհիվ, սկսեցին հանդես գալ մասնավոր միջոցառումներում՝ ջազային կատարումներով։ Կես տարվա ընթացքում նրանք արդեն ելույթ էին ունենում ողջ նորանկախ Ինդոնեզիայում, որն իր անկախությունը հռչակել էր ճապոնացիների հանձնվելուց հետո։ Եղբայրների երգացանկում ընդգրկված էին ինչպես ամերիկյան, այնպես էլ ավանդական ինդոնեզական երգեր։

Մինչ Նիդերլանդները 1949 թվականին պաշտոնապես ճանաչեց Ինդոնեզիայի անկախությունը՝ «Թիելման»-ը դարձել էր հայտնի անուն։ Նրանք նույնիսկ ելույթ էին ունենում նախագահ Սուկառնոյի համար՝ Ջակարտայի իր պալատում։ 1951 թվականին նրանք ծանոթացան Արթուր Սմիթի «Guitar Boogie» երգին։ Էնդին հետագայում հիշում է. «Սա առաջին երգն էր, որը մենք՝ եղբայրներս ու ես, վերածեցինք ռոքնռոլի՝ ավելացնելով դրան հարվածային գործիքներ»։ Խումբն սկսեց նվագել ռոքնռոլի ստեղծագործություններ՝ Լես Պոլի, Էլվիս Փրեսլիի, Լիթլ Ռիչարդի, Բիլ Հեյլիի, Ֆեթս Դոմինոյի, Չաք Բերիի և Ջին Վինսենթի երգացանկերից։ Ընտանեկան խմբից զատ Էնդին նաև նվագում էր «Dolf de Vries'», «The Starlights», ինչպես նաև «Freddy Wehner's» խմբերում[9]։

1950-ականների վերջին Նիդերլանդների դեմ ուղղված կանոններն ու կանոնակարգերը խստացան՝ հանգեցնելով Նիդերլանդական Նոր Գվինեայի հակամարտության սրացմանը։ Կային մտավախություններ, որ «բերսիապ» բռնությունները( երբ հազարավոր եվրոպացիներ սպանվեցին բնիկ ինդոնեզացիների կողմից) կկրկնվեն։ Նիդերլանդական բիզնեսները և այլ ունեցվածքներ առգրավվեցին, դադարեցվեցին հոլանդական սոցիալական ծառայությունները, արգելվեցին հոլանդական դպրոցները, և վերջին հոլանդացիները վտարվեցին[10]։ Այս ամենը ազդեց նաև Թիելման ընտանիքի վրա։ Երբ նրանց ստիպեցին հրաժարվել իրենց հոլանդական քաղաքացիությունից, ընտանիքը տեղափոխվեց Նիդերլանդներ[9]։

1957 թվականին Թիելմանների ընտանիքը տեղափոխվեց Նիդերլանդներ՝ սկզբում Բրեդա քաղաքի մի գիշերօթիկ, ապա՝ Հաագա։ Նրանց առաջին տարիները Նիդերլանդներում դժվար էին։ Էնդին հետագայում հիշում էր, որ իրենց առաջին գիշերօթիկը «շատ տխուր» էր և նշում, որ երաժշտությունը միակ բանն էր, ինչը նրանց ուժ էր տալիս։ Եղբայրները, ովքեր նոր գործիքների կարիք ունեին, այցելեցին մի երաժշտական խանութ՝ փոխարինելու Էնդիի կոտրված կիթառը։ Խանութի տերը արգելեց նրան որևէ բանի դիպչել, մինչ եղբայրները նրա և իր ընտանիքի համար կատարեցին Էլվիս Փրեսլիի երգերից։ Դրանից հետո Թիելմանը ստացավ կիթառ՝ զեղչված գնով[11]։

Էնդին և եղբայրները սկսեցին ելույթներ ունենալ մի հյուրանոցում՝ շաբաթական ընդամենը 2,50 գուլդենով։ Նրանք աստիճանաբար կարողացան ձեռք բերել երկրպագուների բազա՝ հիմնականում երիտասարդների և երաժիշտների շրջանում[12]։ Այնուամենայնիվ, հոլանդական մամուլը նրանց չէր գնահատում։ Ազգային ռադիոյում և հեռուստատեսությամբ ազդեցիկ կարծիք ձևավորողները, ինչպիսիք էին Միս Բոումանը և Վիլեմ Դեյսը, քննադատում և մերժում էին եղբայրների երաժշտությունը[13]։

1958 թվականին Բրյուսելում (Բելգիա) կայացած Համաշխարհային ցուցահանդեսում հաջողված շոուից հետո «Tielman Brothers» խումբը պայմանագիր ստորագրեց բելգիական ընկերության հետ՝ ձայնագրելու առաջին հոլանդական ռոքնռոլ սինգլը՝ «Rock Little Baby of Mine»[6]: Խմբի շքեղ շոու-ծրագրերը, բեմական ակրոբատիկ հնարքները և աղմկոտ հնչյունները նորություն էին Նիդերլանդներում[14]։ Շուտով խումբը սկսեց միջազգային ելույթներ։ Թիելմանը հետագայում հիշում է, որ թեև նրանց անվանում էին «երաժշտության բռնարարներ», հոլանդացի երիտասարդները «հիանալի հասկանում էին՝ ինչ էր կատարվում»[5]։ «Tielman brothers» խումբը նաև առաջինն էր, որ Եվրոպայում օգտագործեց «Gibson Les Paul» կիթառներ։

Գերմանիայում խումբը մեծ հայտնիություն ձեռք բերեց, այդ առիթով խումբը ձայնագրեց որոշ երգեր գերմաներենով։ Նրանք բազմաթիվ ելույթներ ունեցան Համբուրգի Ռեպերբան շրջանում, որտեղ կար աշխույժ երաժշտական կյանք։ Էնդի Թիելմանը մեծ տպավորություն թողեց ինչպես գերմանացի, այնպես էլ բրիտանացի երաժիշտների վրա, ովքեր այնտեղ հանդես էին գալիս։ «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցում Ջորջ Հարիսոնը հետագայում մեծ ոգևորությամբ հիշում է Էնդիին՝ «ինդոնեզ տղամարդուն»։ Թիելմանն ու իր խումբը հաջող երաժշտական կարիերա ունեցան ողջ Եվրոպայում մինչև բրիտանական երաժշտության՝ գլխավորապես «The Beatles» խմբի ի հայտ գալը[14]։

Շրջագայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր հաջողություններին Եվրոպայում՝ Թիլեմանը հիասթափվում էր երկրպագուների հիստերիկ գործողություններից, ովքեր երբեմն ծայրահեղ բաներ էին անում, օրինակ՝ կանայք բեմի առջև կտրում էին երակները՝ իր ուշադրությունը գրավելու համար։ 1990 թվականին Սոնյա Բարենդին տված հեռուստահարցազրույցում Թիելմանն ասել է. «Սա հպարտանալու բան չէ։ [...] Սա պարզապես շատ, շատ տխուր է։ [...] Ես այլևս չեմ կարողանում լ։ [...] Միգուցե «The Beatles»-ը կարող է նման բաների հետ հաշտվել, բայց ես՝ ոչ»[15]։

1970-ականների վերջում Թիելմանը հանկարծակի դադարեցրեց իր երաժշտական կարիերան, լքեց ընտանիքն ու ունեցվածքը և որոշեց ապրել առանձնացված կյանքով՝ Կալիմանտանի ջունգլիներում։ Ավելի քան երկու տարի նա ապրեց համեստ կյանքով և զբաղվում էր մեդիտացիայով, մինչև որ մի կին երկրպագու գտավ Բալիի հեռավոր վայրերում։ Երիտասարդ գերմանացի կինը, որը հետագայում դարձավ իր կինը՝ Կարմեն Թիելմանը, ավելի քան մեկ տարի մնաց իր կողքին, մինչև Թիելմանը որոշեց վերադառնալ «քաղաքակրթված» աշխարհ և շարունակել իր կարիերան[15]։

Այնուհետև Թիելմանը տեղափոխվեց Ավստրալիա, որտեղ ապրեց 5 տարի։ 1980-ականներին նա շրջագայեց Ասիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հավայան կղզիներում։ Երբեմն նա վերադառնում էր Նիդերլանդներ։ 1989 թվականին հրատարակված «Rockin' Ramona» ազդեցիկ գրքից հետո Նիդերլանդները սկսեց վերագնահատել և արժևորել իրենց երաժշտական առաջամարտիկներին, իսկ Թիելմանը ավելի ու ավելի մեծ ճանաչում էր ստանում՝ որպես հոլանդական փոփ երաժշտության հիմնադիր հայրերից մեկը[7]։

Նոր սոլո ալբոմներ և կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիելմանը վերադարձավ Նիդերլանդներ։ 1990 թվականին նա ելույթ ունեցավ «Tielman Brothers» խմբի վերամիավորման համերգին։ Նույն թվականին նա թողարկեց իր սոլո ալբոմը՝ «Now And Forever», իսկ 1994 և 1995 թվականներին հանդես եկավ Կարիբյան և Հյուսիսային Ամերիկայի շրջագայություններով[14]։ 1997 թվականին նա թողարկեց «Loraine Jane» ալբոմը, որը նվիրված էր իր միակ դստերը։ Այդ տարի նա նաև մասնակցեց Ամստերդամի «RAI» կոնվենցիայի կենտրոնում կայացած Էլվիս Փրեսլիի հիշատակին նվիրված փառատոնին։

1998 թվականին «Loraine Jane» ալբոմը ներկայացվեց Հաագայի «Pasar Malam Besar» միջոցառմանը։ 1998 թվականի հոկտեմբերի 31-ին Թիելմանը տոնեց իր 50-րդ ստեղծագործական հոբելյանը՝ ելույթ ունենալով Հաագայի «Houtrusthallen»-ում[14]։ Այս հոբելյանին ընդառաջ նա մեծ ուշադրություն ստացավ հոլանդական լրատվամիջոցներում, իսկ ճանաչված հոլանդացի արտիստներ, ինչպես օրինակ Հերման Բրուդը և Ուոլլի Թաքսը, արտահայտեցին իրենց հիացմունքը նրա երաժշտական ժառանգության վերաբերյալ[16]։ 1999 թվականին Թիելմանը շրջագայեց Միացյալ Նահանգներում[17]։

2003 թվականին Թիելմանը Ամստերդամում ձայնագրեց նոր ալբոմ։ 2004 թվականին ձայնագրեց «It's My Life» կենդանի կատարումը, որը 2005 թվականին պաշտոնապես ներկայացվեց Հաագայի «Pasar Malam Besar» միջոցառմանը[14]։

2005 թվականին Տիլմանը պարգևատրվեց «Order of Orange-Nassau» շքանշանով[14]։ 2004 թվականի Աչեհի ցունամիից հետո նա մասնակցեց «Նիդերլանդների ազգային բարեգործական» միջոցառմանը, որտեղ ելույթ ունեցավ երկու այլ ինդո արտիստների՝ Դինանդ Վուստհոֆի և Ռենե վան Բարնևելդի հետ՝ կատարելով ավանդական ինդոնեզական երգեր՝ «Rayuan Pulau Kelapa» և «Ole sio sayang e»[18]։2007 թվականին նա հանդես եկավ Քրիս Լատուլի հետ Ուտրեխտում՝ նշելով «Pelita» հիմնադրամի 60-ամյակը, որը Նիդերլանդների ինդո համայնքի համար ամենաերկար գործող սոցիալական ծառայությունների կազմակերպությունն էր։

2008 թվականին նշվեց «Rock Little Baby of Mine» սինգլի 50-ամյակը։ Այս առիթով կազմակերպվեց փառատոն։ Հոկտեմբերի 3-ին Թիելմանը ելույթ ունեցավ Ամստերդամի «Heineken Music Hall»-ում՝ «50 Years of Nederpop Live» փառատոնի շրջանակներում։ Նա նաև ելույթ ունեցավ 2008 թվականի մայիսի 5-ին Հաագայում՝ Ազատության օրվան նվիրված տոնակատարությունների ընթացքում։ «Tjendol Sunrise» ինդոռոք խմբի հետ նա ձայնագրեց «21st Century Rock» ալբոմը, որը ներառում էր «Tielman Brothers» խմբի հիթերի նոր տարբերակներ, նոր երգեր և «Rock Little Baby of Mine» երգի նոր տարբերակը։

2009 թվականի աշնանը Թիելմանը հիվանդացավ և չեղարկեց նախատեսված շրջագայությունը՝ քաղցկեղի ախտորոշման պատճառով։ Նոյեմբերին վիրահատվեց, իսկ դեկտեմբերի 19-ին արդեն բավականաչափ վերականգնվել էր՝ Դրախտենում կարճ ելույթ ունենալու համար[14]։ 2010 թվականի մարտին նա մասնակցեց համերգին՝ իսպանական Բենիդորմ քաղաքում[19][20]։ 2011 թվականին, երբ ինդո փառատոն «Tong Tong Fair»-ի ժամանակ նշվում էր նրա 75-ամյակը, Թիելմանը կազմակերպեց իր հրաժեշտի համերգը «Bintang Theatre»-ում[2][3]։

2011 թվականի նոյեմբերի 10-ին Թիելմանը մահացավ քաղցկեղից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.thedeadrockstarsclub.com/2011b.html
  2. 2,0 2,1 NOS.nl National news website. Retrieved 11 November 2011.
  3. 3,0 3,1 NRC.nl newspaper website. Retrieved 11 November 2011.
  4. (id) Anto, Arief Konser Terakhir Duta Indorock: Andy Tielman. Rolling Stone Magazine Indonesia article dated 4 July 2011. Online: Article in Rolling Stone Indonesia. Արխիվացված 7 Հուլիս 2011 Wayback Machine Retrieved 24 May 2012.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pot, Menno (11 November 2011). «'Muziekverkrachter' Tielman stond aan de wieg van de Nederlandse rock & roll». de Volkskrant (հոլանդերեն). Վերցված է 15 September 2013-ին.
  6. 6,0 6,1 Prown, Pete (March 2012). «Andy Tielman: Tribute to an Instro Hero». Vintage Guitar. էջ 22.
  7. 7,0 7,1 Mutsaers, Lutgard (1989). Rockin' Ramona. The Hague: SdU.
  8. Original Dutch text: "...toen de oorlog kwam ging de wereld kapot. Mijn hele wereld viel in duigen." Rufi, Max De muziek heeft ons op de been gehouden (Weekly magazine: "Hallo", dated 25 February 2010.) See online transcript: «Interview uit de Hallo met Andy Tielman | Prikbord.es». Արխիվացված է օրիգինալից 25 April 2012-ին. Վերցված է 2012-05-02-ին. Retrieved 11 November 2011.
  9. 9,0 9,1 Tielman Brothers webpage. Արխիվացված 28 Մայիս 2010 Wayback Machine
  10. Meijer, Hans In Indië geworteld. De 20ste eeuw. (Publisher Bert Bakker, Amsterdam, 2004) pp. 331–371 90-351-2617-3
  11. Rufi, Max. "De muziek heeft ons op de been gehouden." Արխիվացված 25 Ապրիլ 2012 Wayback Machine Hallo, 25 February 2010. Retrieved 11 November 2011.
  12. «Bij de dood van Andy Tielman: Smijten met gitaren, beatgirls met blote navels». Geschiedenis 24. 13 November 2011. Վերցված է 2 May 2012-ին.
  13. Rufi, Max (25 February 2010). «De muziek heeft ons op de been gehouden». Hallo. Արխիվացված է օրիգինալից 25 April 2012-ին. Վերցված է 2 May 2012-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Music Encyclopedia – Netherlands Center of Music (NCM)
  15. 15,0 15,1 Sonja Barend (1990-02-18). «Sonja op Zondag». Sonja op... Season 10 (հոլանդերեն). Amsterdam. Event occurs at 49:14 (00:25 minutes). Omroepvereniging VARA. Channel: Nederland 2. Document ID 149246.
  16. Newspaper article by Tom van Rijswijk in the 'Haagsche Courant', 3 November 1998.[1]
  17. Interview with Andy Tielman by Rob Musters in BN/De Stem, 14 October 1998.[2]
  18. Live video footage of the tsunami benefit concert in Amsterdam ՅուԹյուբում.
  19. ICM Online newsmagazine article dated 29 May 2011. Retrieved 24 May 2012.
  20. Online article at Radio Tokeh: [3] Արխիվացված 15 Հունիս 2011 Wayback Machine. Retrieved 11 July 2011.