Էնթոնի Կալֆ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Caroline Harker? |
Էնթոնի Կալֆ (անգլ.՝ Anthony Calf, մայիսի 4, 1959[1], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։
Էնթոնի Կալֆը Լոնդոնի երաժշտական և դրամատիկական արվեստի ակադեմիայում ստացել է մասնագիտական կրթություն։
Առաջին անգամ հեռուստատեսությունում նկարահանվել է 1982 թվականին «Դոկտոր Ով» ֆանտաստիկ շարքի «Կարա» դրվագում։
1989 թվականին նա խաղացել է Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր» վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալի գլխավոր` Պիպայի դերը[2]։ 1990 թվականին նկարահանվել է «Պուարո Ագաթա Քրիստի» հեռուստասերիալի «Սթայլզի առեղծվածային սպանությունը» դրվագում` Լորենս Քավենդիշի դերում։ 1995 թվականին հանդես է եկել BBC-ի «Հպարտություն և նախապաշարումներ» հեռուստասերիալի գնդապետ Ֆիտցուլյամի դերում։
1990-ական թվականների կեսերին Կալֆան հանդես է եկել «Թագավոր Գեորգի խելագարությունը» ֆիլմում` կապիտան Ֆետցորի դերում, իսկ 1997 թվականին «Աննա Կարենինա» վեպի ամերիկյան էկրանավորման մեջ խաղացել է Սերպուխովսկի դերը։
Կալֆը շատ է խաղացել թատրոնում։ Իր գործունեության ընթացքում նա հասցրել է հանդես գալ շատ ներկայացումներում, ինչպես Լոնդոնում (հիմնականում Ազգային թագավորական թատրոնում) և Բրոդվեյում, այդ թվում Թոմ Ստոպարդի «Ռոկ-ն-ռոլ» և «Դժվար խնդիր», Ալենա Բենետի «Թագավոր Գեորգ III-ի խելագարությունը», Դավիդ Խեայի «Գեթսեմանի այգի», Նոել Կաուարդա «Մասնավեր կյանքեր»[3], Անտոն Չեխով «Քեռի Վանյա (պիես)» պիեսներում։
2010 թվականին դերասանը խաղացել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար` Էնթոնի Իդենի դերը, «Աստիճաններով վեր ու վար» սերիալի նորացված տարբերակում[4], Իդենի դերից երկու տարի անց խաղացել է Հովարդ Բրենթոնի «Ավելի լավ, քան նախկինում» պիեսում Սուեզի ճգնաժամի ժամանակ վարչապետի դերը[5]։ 2017 թվականին Կալֆը նորից խաղացել է «Դոկտոր Ով» սերիալում, «Մարսի Կայսրուհի» դրվագում Գոդսեյկրայի դերը[6]։ 2018 թվականի մայիսի 28-ին BBC Two հեռուստաալիքով ցուցադրվել է «Լիր արքա» հեռուստատեսային ֆիլմը, որտեղ Կալֆը խաղացել է դուքս Ալբանի` թագավորի ավագ դստեր` Գոներիլի (որի դերը կատարում էր Էմմա Թոմփսոնը) ամուսնու դերը[7]։
|