Էնթոնի Օբի անգլ.՝ Anthony Obi | ||
| ||
---|---|---|
օգոստոսի 22, 1996 - օգոստոս, 1998 | ||
Նախորդող | Էնթոնի Ուդոֆիա | |
Հաջորդող | Թեոֆիլուս Բամիգբոյե | |
| ||
օգոստոս, 1998 - մայիսի 29, 1999 | ||
Նախորդող | Մոսես Ֆասանյա | |
Հաջորդող | Օրջի Ուզոր Կալու | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ազգություն | իգբո | |
Ծննդյան օր | հունվարի 13, 1952 | |
Ծննդավայր | Նիգերիայի պրոտեկտորատ, Բրիտանական կայսրություն | |
Վախճանի օր | հունվարի 1, 2022[1] (69 տարեկան) | |
Քաղաքացիություն | Նիգերիա | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Anthony Obi |
Էնթոնի Օբի (անգլ.՝ Anthony Obi, հունվարի 13, 1952, Նիգերիայի պրոտեկտորատ, Բրիտանական կայսրություն - հունվարի 1, 2022[1]), նիգերիացի ռազմական և պետական գործիչ, փոխգնդապետ, գեներալ Սանի Աբաչայի ռազմական ռեժիմի ժամանակ եղել է Օսուն նահանգի ռազմական կառավարիչ (1996-1998)[2]։ Այնուհետև, 1998 թվականի օգոստոսին դարձել է Աբիա նահանգի ռազմական կառավարիչ՝ 1999 թվականի մայիսին իշխանությունը փոխանցելով քաղաքացիական նահանգապետ Օրջի Ուզոր Կալուին[3]։
Օբին ծնվել է 1952 թվականի հունվարի 13-ին[4]։ Նա ժառանգել էր խնդիրներ Օսուն նահանգում՝ Իֆե և Մոդակեկե քաղաքների բնակիչների միջև հակամարտություններով, որը երբեմն վերաճում էր բռնության։ Ճգնաժամ սկսվեց, երբ նրա վարչակազմը որոշեց տեղական խորհրդի շտաբը տեղափոխել մի քաղաքից մյուսը[5]։ Էնթոնի Օբին ստեղծում է Թագավորական կոմիտե՝ ճգնաժամը լուծելու վերաբերյալ առաջարկություններ անելու համար և 1998 թվականի մարտին հայտարարում յոթօրյա ծոմապահության և աղոթքի ծրագիր՝ ուշադրությունը կենտրոնացնելով Իֆեի խաղաղության վրա[6]։
Օսուն նահանգի կառավարման տարիներին նա գործարկեց ջրային կորպորացիայի գրասենյակը Իֆետեդոյում, սակայն համապատասխան ջրամատակարարում չտրամադրեց[7]։ Երբ տեղական ինքնակառավարման աշխատակիցների արհմիության երկու խմբակցություններ սկսեցին հրապարակել երկու հակառակորդ տեղեկագրեր, Էնթոնի Օբին երկուսն էլ արգելեց[8]։
1998 թվականի սեպտեմբերին փոխգնդապետ Էնթոնի Օբին լրագրողներին հայտնում է, որ համաձայն գեներալ Աբդուլսալամի Աբուբաքարի մտադրության՝ ժամանակավոր կառավարող խորհրդի 31 անդամները և բոլոր 36 պետական ռազմական կառավարիչները կհայտարարեն իրենց ունեցվածքի մասին, իսկ 1999 թվականի մայիսին մաքուր կառավարումը կհանձնեն քաղաքացիական կառավարիչներին[9]։
Որպես Աբիա նահանգի կառավարիչ, նա կառուցել է Camp Neyia-ն՝ կառավարության նստավայրը և գոլֆի դաշտ Իգբերի լեռնային տեղանքում, որը շահագործման հանձնվեց իր պաշտոնավարման վերջին օրը՝ 1999 թվականի մայիսի 28-ին[10]։
Օբին մահացել է 2022 թվականի հունվարի 1-ին 69 տարեկան հասակում[2]։