Էուջենիո Մոնտի

Էուջենիո Մոնտի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բոբսլեիստ
Երկիր՝ Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 23, 1928(1928-01-23)[1][2][3][…]
Ծննդավայր՝Դոբիակո, Բոլցանո, Venezia Tridentina, Իտալիայի թագավորություն
Մահվան ամսաթիվ՝դեկտեմբերի 1, 2003(2003-12-01)[4] (75 տարեկան)
Մահվան վայր՝Բելունո, Վենետո, Իտալիա
Հասակ՝172 սանտիմետր[1]
Քաշ՝73 կիլոգրամ[1]

Էուջենիո Մոնտի (իտալ.՝ Eugenio Monti, հունվարի 23, 1928(1928-01-23)[1][2][3][…], Դոբիակո, Բոլցանո, Venezia Tridentina, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 1, 2003(2003-12-01)[4], Բելունո, Վենետո, Իտալիա), իտալացի բոբսլեյիստ, կրկնակի օլիմպիական չեմպիոն և աշխարհի իննակի չեմպիոն (յոթ անգամ՝ զույգերով, երկու անգամ՝ քառյակներով)[5]։ Սպորտային վարպետության սկզբունքների համար 1964 թվականին պարգևատրվել է Պիեռ դը Կուբերտենի անվան շքանշանով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով Դոբիակոյում՝ «Թռչող կարմրագլուխը» դարձել է իտալացի լավագույն երիտասարդ լեռնադահուկորդը, որը ազգային չեմպիոնական տիտղոսներ է նվաճել սլալոմում և մեծ սլալոմում։ Սակայն 1951 թվականին կտրել է երկու ոտքերի ծնկների հոդակապերը և դադարեցրել դահուկային սպորտի կարիերան։ Դրանից հետո Մոնտին անցել է բոբսեյի։

1954 թվականին նա նվաճել է իր Իտալիայի առաջին առաջնությունը, իսկ 1957 թվականին՝ աշխարհի առաջնությունը։ 1956 թ Կորտինա դ՚ Ամպեցոյի օլիմպիական խաղերում նա նվաճել է երկու արծաթե մեդալ՝ զույգերով և քառյակներով։ 1960 թվականին նա չի կարողացել մասնակցել Օլիմպիական խաղերի, քանի որ տնտեսական պատճառներով դրանում բոբսլիգ չի անցկացվել։

1964-ին Ինսբրուքում արարք է արել, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ Նրա զույգը առաջատար էր, և երբ նրա մրցակիցների՝ բրիտանացիներ Էնթոնի Նեշի և Ռոբին Դիքսոնի բոբը կոտրվել է, Մոնտին, նրանց արժանիքները որպես արժանի մրցակից ընդունելով, իր բոբից տվել է անհրաժեշտ մասը մրցակիցներին, ինչի արդյունքում նրանք շահել են։ Նա նմանատիպ արարք է արել քառյակի մրցույթի ժամանակ, երբ նա անձամբ վերանորոգել է կանադացիների մարզագործիքը, որոնք արդյունքում ստացել են ոսկին։ Այնտեղ՝ Ինսբրուքում, Մոնտին եղել է Իտալիայի հավաքականի դրոշակակիրը։ Ի պատիվ դրան՝ շրջադարձներից մեկը անվանվել է նրա անունով։

1968 թվականին Գրենոբլում վերջապես Մոնտիի զույգը և քառյակը նվաճել են ոսկի։ Սակայն Իտալիան զույգի մեջ ցույց է տվել նույն ժամանակը, ինչ Գերմանիան, և առաջնությունը տվել են Մոնտիին դե Պաոլիսի հետ միասին միայն այն պատճառով, որ նույն ուղու վրա նրանք ռեկորդ են սահմանել։ Մոնտին ուզում էր դիմել դատավորներին, որ ԳԴՀ-ին նույնպես ոսկի շնորհվի, քանի որ «մեր բախտը բերել է միայն առաջին մրցավազքում», և արդարություն պետք է լինի։ Հազիվ չորս գործընկերներ համոզել են նրան, որ մեդալը պահի իրեն։

Գրենոբլում անցկացվող օլիմպիական խաղերից հետո նա հեռացել է սպորտից և զբաղվել է Կորտինա Դ'Ամպեցոում գտնվող բոբսլեի իր ուղով՝ հոգ է տարել դրա մասին, կազմակերպել մրցումներ։

Նրա որդին դարձել է թմրամոլ և շուտով մահացել։ Իր կյանքի վերջում Մոնտին հիվանդացել է Պարկինսոնի հիվանդությամբ։ Այն պատճառով, որ այլևս չէր կարող սպորտով զբաղվել և ընդհանրապես վարել ակտիվ կյանք, 2003 թվականին 75 տարեկան հասակում ինքնասպան է եղել հրազենով։

  • 2009 թվականի հուլիս — Միջազգային «Մեցենատ» մրցանակ

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուջենիո Մոնտի» հոդվածին։