Էստելլա Կանցիանի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1887[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1964 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարազարդող և բանահավաք |
Անդամակցություն | Բրիտանացի նկարիչների արքայական համայնք, Arts and Crafts Exhibition Society?, Society of Painters in Tempera?, Royal Society for the Protection of Birds? և Society for the Prevention of Cruelty to Animals? |
Հայր | Enrico Francesco Canziani? |
Մայր | Լուիզա Սթարր |
Estella Canziani Վիքիպահեստում |
Էստելլա Կանցիանի (անգլ.՝ Estella Canziani, հունվարի 12, 1887[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 23, 1964), բրիտանացի դիմանկարիչ և բնանկարիչ, ինտերիերի դիզայներ, ճանապարհորդային նոթերի գրող և բանագետ[2]։
Ծնվել է Լոնդոնում, նկարիչ Լուիզա Սթարրի և իտալացի համայնքային ճարտարապետ Էնրիկո Կանցիանիի դուստրն էր։ Նա ամբողջ կյանքն անցկացրել է Քենսինգթոնյան պալատի հողերում գտնվող իր ընտանեկան տանը։
Նկարչություն է պարապել` նախ սովորելով «Կոպերնիկուս»-ում, Քենսինգթոնյան դպրոցում, որը ղեկավարում էին Սըր Արթուր Քոուփը և Էրսկին Նիկոլը, հետո` Թագավորական Ակադեմիայի դպրոցներում։ Նա ցուցադրվել է Թագավորական Ակադեմիայում, Լիվերպուլում, Միլանում, Վենետիկում և Ֆրանսիայում։ Նրա ամենահայտնի աշխատանքը «Երազանքների սրնգահարը» ջրանկարն էր, որը ցուցադրվել է Թագավորական Ակադեմիայում, 1915 թվականին։ Կարծիք կա, որ աշխատանքի վերարտադրությունները հայտնիությամբ մրցել են Հոլման Հանտի «Աշխարհի լույսը» աշխատանքի հետ։ Նա մեծապես ճամփորդել է Եվրոպայում, հատկապես` Իտալիայում։ Նրա նկարները վավերագրում են Հյուսիսայի Իտալիայի հեռավոր գյուղերում ապրող բնիկների հագուստը և կենսակերպը։
Նա նաև աշխատել է որպես գրքերի պատկերազարդող։ Հրատարակել է երեք ճամփորդական գիրք. «Սավոյայի տարազներ, ավանդույթներ և երգեր», «Պիեմոնտ» և «Ապենենյան լեռների և Ապրուցոյի հողերի միջով»։ Այս աշխատանքների շնորհիվ դարձել է Թագավորական աշխարհագրական միության անդամ։ Նա մի շարք հոդվածներ է հրապարակել Բանասիրական Միություն ամսագրում։ Նաև հրատարակել է «Գրին Փելեյս 3-ի մասին» ինքնակենսագրական գիրքը։
Նրա հավաքածուի մեծ մասը պահվում է Բիրմինգհամի թանգարանում և արվեստի պատկերասրահում։ Կանցիանին քվակեր էր և եղել է Թագավորական Բրիտանացի նկարիչների միության, Արվեստների և Արհեստների ցուցադրման միության, Տեմպերայում նկարիչների միության, Թագավորական միության թռչուններին փրկելու համար, Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման միության և Բանասիրական միության անդամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստելլա Կանցիանի» հոդվածին։ |
|