Էվան Դոգերտի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց և St. Mark's School of Texas? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | սցենարիստ |
IMDb | ID ID 2489193 |
Էվան Դոգերտի (անգլ.՝ Evan Daugherty, ապրիլի 7, 1981[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի սցենարիստ։ Նա գրել է «Մարդասպանների սեզոնը»[2], «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմերի սցենարները և «Տարբերվող» ֆիլմի ադապտացիան[3]։
2008 թվականին նա գրել է «Բեկորներ» վերնագրով իր սեփական սցենարը, որն ավելի ուշ դարձել է «Մարդասպանների սեզոն» անունով ֆիլմ։ Քննադատների կողմից արժանացել է լավ արձագանքների։ Սցենարը գրավեց առաջին տեղը Script Pipeline մրցույթում 2008 թվականին[4] և ընդգրկվեց 2008 թվականի «Սև ցուցակում»՝ սցենարների ցանկում[5], որոնք որոշ մարդկանց կողմից համարվում են պատրաստ, բայց դեռ չեն արտադրվել[6]։ Նա նաև դարձավ կարճամետրաժ «Ժանգոտ պատառաքաղ» ֆիլմի սցենարիստը, ռեժիսորը և մոնտաժողը։
2007 թվականին նա «Ժանգոտ պատառաքաղ» ֆիլմի համար ստացավ բրոնզե մեդալ։ Ավելի ուշ, «Սպիտակաձյունիկը և որսորդը»-ի Դոգերտիի օրիգինալ սցենարը վաճառվեց Universal Pictures-ին 3.2 միլլիոն դոլլարոբ, իսկ ավելի ուշ փոխարինվեց Ջոն Լի Հենկոկի և Հուսեյն Ամինի հետ։ Դոգերթիի «Սպիտակաձյունիկը և որսորդը» գաղափարը ծագել է Նյու Յորքի համալսարանի պրոֆեսորի տնային առաջադրանքից՝ «դասական հեքիաթը նոր ձևով ընդունելու»[7]։ Ըստ Ամերիկայի գրողների գիլդիայի, նա ներդրել է սցենարի 50-60%-ը, մինչդեռ Հենքոքն ու Ամինին` 20-25%-ով[8]։
Դոգերթիի վերջին սցենարական նախագիծը «Նինջա կրիաներ» ֆիլմի սցենարի վերաշարադրումն է[9]։ 2015 թվականին ֆիլմը առաջադրվել է հինգ «Ոսկե ազնվամորի» մրցանակի, այդ թվում՝ վատագույն սցենարի համար։
Ճիշտ այնպես, ինչպես աշխատել «G.I. Ջո։ Կոբրայի նետումը 3»-ը Paramount Pictures-ի համար[10], Դոգերտին պատրաստվում է գրել «Էսմերալդան» պատրատսվում է գրել ABC-ի համար, որը լինելու է «Գորբունը Նոտր-Դամից» վեպի հիմման վրա, ինչպես նաև վերսկսելու է «Դամբարանների թալանչիները» սերիալը Warner Bros-ի և MGM-ի համար[11][12]։
Տարի | Անվանում | Իրական անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2006 | Ժանգոտ պատառաքաղ | Rusty Forkblade | սցենարիստ, ռեժիսոր և մոնտաժող | գերազանցության համար բրոնզե մեդալ |
2012 | Սպիտակաձյունիկը և որսորդը | Snow White and the Huntsman | սցենարիստ | |
2013 | Մարդասպանների սեզոն | Killing Season | սցենարիստ | |
2014 | Տարբերվող | Divergent | սցենարիստ | Վաննեսա Տեյլորի հետ |
2014 | Նինջա կրիաներ | Teenage Mutant Ninja Turtles | սցենարիստ |