![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 23, 1997[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուրուապան, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
Հասակ | 171 սանտիմետր | ||
Քաշ | 60 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էրիկ Գերման Ագիրե Տաֆոլյա (իսպ.՝ Érick Germain Aguirre Tafolla, փետրվարի 23, 1997[1][2], Ուրուապան, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Պաչուկա» ֆուտբոլային ակումբի պաշտպան։ Մասնակցել է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերին։
Ագիրեն «Մոնարքաս Մորելյա» ֆուտբոլային ակումբի սան է։ Մեքսիկայի Պրեմիեր լիգայում 2014 թվականի օգոստոսի 9-ին «Տիխուանա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Ագիրեն խաղացել է իր առաջին խաղը[3]։ Սեպտեմբերի 20-ին «Ունիվերսիդադ Նասոնալ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Էրիկը խփեց իր առաջին գոլը «դեղձերի» համար[4]։ 2016 թվականի ամռանը Ագիրեն տեղափոխվեց «Պաչուկա» ֆուտբոլային ակումբ։ Հուլիսի 17-ին «Լեոնի» դեմ խաղում նա առաջին անգամ խաղաց նոր թիմի հետ՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոդոլֆո Պիսարոյի[5]։ 2017 թվականին Ագիրեն «Պաչուկային» օգնեց հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգան։
2013 թվականին Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում Էրիկը դարձավ Պանամայում տեղի ունեցող ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնության հաղթող։ Մրցախաղերի ժամանակ նա խաղացել է Գվատեմալայի[6], Պանամայի[7] և Հոնդուրասայի[8] հավաքականների դեմ։
Նույն տարում Ագիրեն աշխարհի երիտասարդական առաջնությունում ԱՄԷ-ի ֆուտբոլի ազգային հավաքականին օգնեց նվաճել արծաթե մեդալ։ Մրցախաղերում նա խաղացել է Իտալիայի[9], Բրազիլիայի[10], Իրաքի[11], Շվեյցարիայի[12], Արգենտինայի[13] և Նիգերիայի[14] երիտասարդական հավաքականների դեմ։
2015 թվականին Էրիկը Մեքսիկայի ֆուտբոլի երիտասարդական ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ճամայկայում տեղի ունեցող ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի առաջնության խաղերին։ Մրցախաղերի ժամանակ նա խաղացել է Կուբայի[15], Հոնդուրասի[16], Կանադայի[17], Սալվադորի[18], Հայիթիի[19] և Պանամայի[20] երիտասարդական թիմերի դեմ։ Արդյունքում մրցույթի ժամանակ Էրիկը ստացել է ոսկե մեդալ։
Նույն թվականի ամռանը Ագիրեն ընդունեց Նոր Զելանդիայի հավաքականի կազմում մասնակցել աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղերի ընթացքում նա խաղաց Ուրուգվայի[21], Սերբիայի[22] և Մալիյի[23] ֆուտբոլային երիտասարդական հավաքականների դեմ։
2016 թվականի ամռանը Էրիկը ընդունեց Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցող Օլիմպիական խաղերին։ Մրցախաղերի ընթացքում նա խաղացել է Ֆիջիի[24] և Հարավային Կորեայի[25] օլիմպիական հավաքականների դեմ։
Ակումբներ
Միջազգային
Մեքսիկայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական
Մեքսիկայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Ագիրե» հոդվածին։ |
|