Էրիկ Բրեյվիգ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | 1957[1][2][3] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0108094 |
Էրիկ Բրեյվիգ (անգլ.՝ Eric Brevig, 1957[1][2][3]), ամերիկացի ռեժիսոր և վիզուալ էֆեկտների մասնագետ, որը հայտնի է թատերական ֆիլմերի և հեռուստատեսային ցուցադրությունների մի քանի հիմնական աշխատանքներով։ Եղել է 2001 թվականին Ջերրի Բրուքհեյմերի և Մայքլ Բեյի կողմից նկարահանված Պեռլ Հարբոր ֆիլմի տեսողական էֆեկտների ղեկավարն ու երկրորդ պլանի ռեժիսորը։
Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում կինոյի դպրոցից հետո Բրեյվիգն աչքի է ընկել 3D էքշն ֆիլմեր նկարահանելու իր պոտենցիալով և այդ մասիս սովորել է հնարավոր ամեն ինչ։ 1986 թվականին «Կապիտան ԻՕ» կարճամետրաժ ֆիլմում նա պատասխանատու էր 3D լուսանկարչության տեխնիկական ասպեկտների համար։ Տեսողական էֆեկտների առումով մի քանի այնպիսի ծանր ֆիլմերից հետո, ինչպիսիք էին Սևազգեստ մարդիկ և Պեռլ Հարբոր ֆիլմերը, Բրեյվիգի ունեցած 3D փորձը հնարավորություն է տվել նրան 2008 թվականի «Ճամփորդություն դեպի երկրի կենտրոն 3-D» ֆիլմում լինել հիմնական ռեժիսորը։ Այնուհետև նա նկարահանել է Արջուկ Յոգի 3D ֆիլմը Warner Bros.-ի համար։ Դրանից հետո նա ընտրվել է Կորեական պատերազմի մասին պատմող «Ձմռան 17 օրերը» 3D դրաման նկարահանելու համար[4]։ Ֆիլմը, որի հեղինակը Ֆրանկ Պիերսոնն էր և որի բյուջեն կազմում էր 100 միլիոն ամերիկյան դոլար, նախատեսված էր նկարահանել 2011 թվականի վերջին Հարավային Կորեայում և թողարկել 2013 թվականին[5], ինչը, սակայն, տեղի չի ունենում։
Բրեյվիգը 1991 թվականին Օսկար հատուկ մրցանակը կիսել է իր երեք գործընկերների հետ` «Հիշել բոլորը» ֆիլմում կատարած աշխատանքի համար։ 1992 և 2002 թվականներին առաջադրվել է Օսկար մրցանակի` Լավագույն էֆեկտներ և տեսողական էֆեկտներ անվանակարգերում։
Ռեժիսոր
Տեսողական էֆեկտներ
Երկրորդ պլանի ռեժիսոր
Հատուկ մրցանակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Բրեյվիգ» հոդվածին։ |
|