Էրիկ Ուիթնի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Eric Ghoste Whitney |
Նաև հայտնի է որպես | "Ghostemane" |
Ծնվել է | ապրիլի 15, 1991 (33 տարեկան) Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | թակարդ մետաղ, հիփ հոփ, մետալ, փանկ-ռոք և Բլեք մետալ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Blackmage Records? և Warner Records Inc.? |
Անդամակցություն | Schemaposse? |
Կայք | ghostemanemerch.online |
![]() |
Էրիկ Ուիթնի (ապրիլի 15, 1991, Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1], առավել հայտնի ինչպես՝ Ghostemane կամ Eric Ghoste[2]), ամերիկացի ռեփեր, երգիչ և երգահան։ Ghostemane մականվան ներքո թողարկել է ութ սոլո ալբոմ և երեք համատեղ ալբոմ, որոնք հիմնականում կրում էին մետալի, հիփ հոփի և ինդուստրիալ երաժշտության տարրեր։ Ուիթնին թողարկել է նաև մի շարք լրացուցիչ սոլո նախագծեր տարբեր ոճերում, այդ թվում ՝ սև մետալ՝ Baader-Meinhof, աղմուկային երաժշտություն՝ GASM[3] և էլեկտրոնային երաժշտություն՝ Swearr[4]։ Նա սկսել է իր կարիերան hardcore punk և doom metal խմբերում՝ Ֆլորիդայի շրջակայքում[5][6]։ 2015 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես՝ Ill Bizz կեղծանվան ներքո սկսելու իր կարիերան որպես ռեփեր[4]։ Նույն ժամանակահատվածում անդամակցել է Schemaposse հիփ հոփ խմբին[7]։
Ghostemane-ին մեծ ժողովրդականություն է ունեցել SoundCloud-ում։ 2018 թվականին Ghostemane-ը թողարկել է իր N/O/I/S/E յոթերորդ ստուդիական ալբոմը, որը շատ սպասված էր անդերգրաունդային երաժշտական հարթակում[8]։
Էրիկ Ուիթնին ծնվել է 1991 թվականի ապրիլի 15-ին Ֆլորիդայի Լեյք Ուորթ քաղաքում՝ Նյու Յորքից ծնողների ընտանիքում[9]։ Մեծացել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում։ Դեռահասության տարիքում հիմնականում հետաքրքրվում էր Hardcore Punk երաժշտությամբ։ Նա սովորել է կիթառ նվագել և ելույթ է ունեցել մի քանի խմբում, այդ թվում՝ Nemesis և Seven Serpents[5][10][11]։ Ավագ դպրոցում նա նաև ֆուտբոլ էր խաղում՝ ասելով, որ իրեն ստիպել էր հայրը, որը մահացել է, երբ Ուիթնին տասնյոթ տարեկան էր[9]։
Ուիթնին ծանոթացել է ռեփ երաժշտությանը, երբ Nemesis խմբի կիթառահար էր։ Խմբի ընկերներից մեկը նրան ծանոթացրել է Մեմֆիս-ռեփ-ին[5]։
Նախքան երաժշտական գործունեությունն սկսելը Ուիթնին աշխատել է B2B-ի վաճառքի ոլորտում՝ մի քանի պաշտոնում[9]։ 2015 թվականին Ուիթնին տեղափոխվել է Լոս Անջելես, քանի որ երաժշտության ոլորտում հաջողության չէր հասել Հարավային Ֆլորիդայում: Նա նաև հրաժարվել է իր աշխատանքից[10]։ Հանդիպելով JGRXXN-ին՝ Ուիթնին միացել է նրա Schemaposse խմբին, որի կազմում էին նաև Քրեյգ Քսենը և Լիլ Փիփը[12]։
2016 թվականի ապրիլին՝ խմբում մեկ տարի աշխատելուց հետո, Ուիթնին լքեց է այն[13]։ Հետագայում նա թողարկել է իր սեփական Blackmage ալբոմը և առաջին կինեմատոգրաֆիական երաժշտական տեսահոլովակը՝ John Dee սինգլի հիման վրա։ Ի վերջո, Ուիթնին սկսել է շփվել Ֆլորիդայի ռեփեր գործընկեր Պոույայի հետ[14]։ 2017 թվականի ապրիլին Պոույան Ghostemane-ի հետ թողարկել է 1000 Rounds-ի տեսահոլովակը[15]։ 2021 թվականի մայիսի դրությամբ այն հավաքել է ավելի քան 29 միլիոն դիտում[16]։
2017 թվականի վերջին Ուիթնին մեծ հաջողություն է ունեցել, երբ TRASH GANG-ի արթ-խումբը ստեղծել և թողարկել է իր Mercury: Retrograde երգի համար երաժշտական տեսահոլովակ՝ 1930-ական թվականների մուլտֆիլմերի խմբագրմամբ։ Մուլտֆիլմը 1933 թվականին նկարահանված Բեթի Բուպի կարճամետրաժ «Սպիտակաձյունիկ» ֆիլմն էր։
2018 թվականի հոկտեմբերին նա միավորվել է Զուբինի հետ՝ Broken անվանումով երգը թողարկելու համար[17]։ Նույն տարի նա թողարկել է նաև իր յոթերորդ՝ N/O/I/S/E ստուդիական ալբոմը։ 2020 թվականի մայիսին նա ներկայացրել է իր վերջին նախագիծը՝ lo-fi black metal ժանրի խումբը, որը կոչվում է Baader-Meinhof, որի սոլո անդամն ինքն է (հեղինակ՝ Eric Ghoste)[18]։ Ghostemane-ը նաև իր նախկին հարսնացու Փոփիի A Very Poppy Christmas ալբոմի միակ պրոդյուսերն է։ Ալբոմը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերին։
2021 թվականին Ghostemane-ի «AI» տեսահոլովակը, որի ռեժիսորը Նիկ Սինելին էր, առաջադրվել է Բեռլինի երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության «Ամենատարօրինակ» անվանակարգում[19]։
Ghostemane-ի երգերը հիմնականում կենտրոնացած են օկուլտականության, դեպրեսիայի, նիհիլիզմի և մահվան շուրջ։ Որպես երգիչ նա իր կարիերան սկսել է hardcore punk խմբերում կիթառ նվագելով և doom metal խմբերում հարվածային գործիքներ նվագելով[6]։ Նա հայտարարել է, որ իր վրա ամենամեծ ներգործությունն ունեցել է Bathory բլեք մետալ խումբը[5]։ Դեռահասության տարիներին մեծ մասամբ լսել է extreme metal խմբերի, ինչպես՝ Deicide, Death, Carcass և Mayhem[1]։ Ռեփ երաժշտության առումով նրա վրա ազդեցություն են գործել հարավային ռեփ խմբերը, այդ թվում՝ Outkast-ը և Three 6 Mafia-ն։ Նա նաև նշել է Midwes-ի Bone Thugs-N-Harmony ռեփ խմբի վաղ ազդեցության մասին[20]։
2019 թվականի հոկտեմբերին Ghostemane-ը սկսել է հանդիպել երաժիշտ և բլոգեր Փոփիի հետ։ 2020 թվականի հուլիսին աղջիկը սոցիալական ցանցերում հայտնել է, որ նշանվել են[21][22]։ 2021 թվականի վերջին հայտարարվել է, որ զույգը բաժանվել է[23]։