Էրիկ Ֆլեմինգ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 4, 1925[1][2] |
Ծննդավայր՝ | Santa Paula, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | սեպտեմբերի 28, 1966[1][2] (41 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Տինգո-Մարիա, Huanuco Department, Պերու |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և հնչյունավորող |
IMDb։ | ID 0281661 |
Էրիկ Ֆլեմինգ (անգլ.՝ Eric Fleming, հուլիսի 4, 1925[1][2], Santa Paula, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 28, 1966[1][2], Տինգո-Մարիա, Huanuco Department, Պերու), ամերիկացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան։ Ավելի հայտնի է «Rawhide» հեռուստասերալում Գիլ Ֆեվորի դերով (1959-1965)[3]։
Էդուարդ Հեդի կրտսերը (դերասանի իրական անունը) ծնվել է 1925 թվականի հուլիսի 4-ին Սանտա Պոլա քաղաքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)։ Հոր անունը Էդուարդ էր, մոր անունը՝ Միլդրեդ, նա ընտանիքում միակ երեխան է եղել։ Ունեցել է բնածին արատ՝ ծուռթաթություն, որի պատճառով տեղաշարժվել է ձեռնափայտերով։ Դա բարկացնում էր հորը, ով այդ պատճառով հաճախ էր ծեծի ենթարկում որդուն։ Ութ տարեկանում Էդուարդը փորձել է սպանել հորը, սակայն ատրճանակի փչացած լինելու պատճառով փորձը ձախողվել է։ Հավանաբար այդ դեպքից հետո տղան լքել է տունը։ Ի սկզբանե բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, ապա տեղափոխվել Չիկագո, որտեղ կռվի է բռնվել գանգստերների հետ։ Տասնմեկ տարեկանում վնասվածք է ստացել բանդիտական խմբում փոխհրաձգության ժամանակ, հայտնվել է հիվանդանոցում, որտեղից նրան դուրս գրելուց հետո տուն է տարել մայրը։ Վերջինս ամուսնալուծվել էր։ Պատանին գնացել է դպրոց, սակայն կիսատ է թողել, քանի որ երկրում սկսվել էր Մեծ ճգնաժամը։ Էդուարդը, փոխելով մի քանի աշխատանք, ընդունվել է ԱՄՆ առևտրային նավատորմ, որտեղից էլ 1942 թվականին տեղափոխվել է ռազմական նավատորմ։ Ծառայել է ռազմածովային կոնստրուկտորային գումարտակում՝ լինելով այսպես կոչված «Ծովային մեղու»։
Ֆլեմինգը գրազ է եկել, որ կարող է բարձրացնել 91 կիլոգրամ բեռ, սակայն փորձը չի հաջողվել, և վնասել է դեմքը։ Պլաստիկ վիրահատության արդյունքում դժվարությամբ կարողացել են վերականգնել նրա ճակատը, քիթը և ծնոտը։ Մինչ այդ դեպքը Էրիկն իրեն համարում էր «տգեղ», իսկ ավելի ուշ ֆա անվանել է «արժեքների հրաշալի հաշվեկշիռ»։
Պատերազմի ավարտից հետո Էդուարդը վերադարձել է Paramount Pictures, որտեղ մինչև բանակն աշխատել է որպես շինարար, բեռնակիր և ատաղձագործ։ Այնտեղ սկսնակ դերասանի հետ գրազ է եկել, որ լսումներին կխաղա նրանից լավ՝ չունենալով դերասանական կրթություն։ Այս անգամ ևս պարտվել է 100 դոլար (2020 թվականի կուրսով ավելի քան 1300 դոլար), գրեթե բոլորը, ինչ ուներ այդ ժամանակ[4]։ Որոշելով, որ «ինչպես դերասանական վարպետությունը ինձնից խլել է 100 դոլար, այնպես էլ կվերադարձնի», նա սկսել է երեկոյան հաճախել դերասանական դասընթացների։ Արդյունքում 1950 թվականից սկսել է հայտնվել բրոդվեյան հարթակների վրա, 1951 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում և հեռուստաֆիլմերում, 1955 թվականին կայացել է դերասանի դեբյուտը մեծ էկրանին։ Որպես դերասան Էդուարդը ընտրել է Էրիկ Ֆլեմինգ կեղծանունը։
1958 թվականինն Ֆլեմինգն անցել է քասթինգ «Rawhide» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկի համար։ Վեց տարի շարունակ խաղացել է հեռուստասերիալի 202 էպիզոդում։ Նա նաև կատարել է սցենարիստական աշխատանք 2 էպիզոդում։ Այդ դերի համար 1961, 1962, 1964 և 1965 թվականներին Կովբոյների և վեստեռնների ազգային թանգարանի կողմից նա չորս անգամ ստացել է «Վեստեռնի ժառանգություն» մրցանակ։ «Сыромятной плети» սերիալում մեկ տարի նկարահանվելու համար Ֆլեմինգը ստանում էր 220 000 դոլար (2020 թվականի կուրսով ավելի քան 1 930 000)[5][6]։
1966 թվականին Ֆլեմինգը պայմանագիր է կնքել «Գնում ենք կախարդին հանդիպելու» հեռուստասերիալի «Բարձր ջունգլիներ» էպիզոդում նկարահանվելու համար։ Նկարահանումները պետք է տևեին մոտ մեկուկես ամիս Պերուի Ուանուկո շրջանում՝ Տինգո-Մարիա քաղաքի մոտակայքում։ Սեպտեմբերի 28-ին Էրիկը հեռուստասերալի մեկ այլ դերասանի՝ Նիկո Մինադրոսի հետ Հուլյագա գետում կանոեով նավարկում էր։ Նրանց նավակը շրջվել է, Մինարդոսը կարողացել է հասնել ափ, իսկ Ֆլեմինգը խեղդվել է, նրա մարմինը հայտնաբերվել է երեք օր անց։
Էրիկ Ֆլեմինգը երբեք ամուսնացած չի եղել, սակայն մահվան պահին Կալիֆոռնիայում էր գտնվում նրա ապագա հարսնացուն՝ Լին Գարբերը։