Էրիսեյրա (պորտ.՝ Ericeira), բնակավայր և շրջան Պորտուգալիայում, մտնում է Լիսաբոնի շրջանի կազմի մեջ։ Հանդիսանում է Մաֆրա մունիցիպալիտետի բաղկացուցիչ մասը։ Գտնվում է Մեծ Լիսաբոն խոշոր քաղաքային ագլոմերացիայի կազմի մեջ։ Ըստ հին վարչակազմական բաժանման՝ մտել է Էշտրեմադուրա պրովինցիայի կազմի մեջ։ Մտնում է Մեծ Լիսաբոն տնտեսա֊վիճակագրական ենթաշրջանի կազմի մեջ, որն էլ իր հերթին մտնում է Լիսաբոնի շրջանի մեջ։ ԲՆակչությունը 10 260 մարդ է 2011 թվականի դրությամբ[1]։ Զբաղեցնում է 12,19 կմ² տարածք[2]։
Շրջանի հովանավորը Պետրոս առաքյալն է (պորտ.՝ São Pedro)։
Բնակավայրի հյուսիսային սահմանում գտնվում է Կոքսոսի ճեղք վայրը, որը հայտնի է որպես սերֆինգի լավագույն վայրերից մեկը Եվրոպայում, շրջան չէ սկսնակների համար։ Շրջանը բաղկացած է մի շարք բնակավայրերից, ինչպիսիք են Բայրո Արսենիո Ամադեուն, Կալկադինյա Պրետան, Էրիսեյրան, Ֆոնտե Բոան, Ֆոնտե Բոա դոս Նաբոսը, Լապա դե ՍԵռան, Պինյալ դե Ֆրադեսը և Սեյսյալ։
Էրիսեյրայում է գտնվում Պորտուգալիայի սերֆինգի առաջին և մեծագույն ակումբը/ասոցիացիան՝ Էրիսեյրա Սերֆինգի ակումբը։ Այն ձևավորվել է 1993 թվականին, զարգացել է Էրիսեյրա Ռազմա֊ծովային ակումբի սերֆինգի միավորից, ինչը տարիների ընթացքում դարձել է սերֆինգի լոկալ, տարածաշրջանային և ազգային մրցությունների վայր։ Բացի այդ՝ ՍԵրֆինգի ակումբը հիմնել է դպրոց տեղացի մարզիկներին արհեստավարժ դարձնելու և զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են սերֆինգ սովորել, ուսանելու համար։
Սանտոս, Լեանդրո Միգել դոս (1998), Էրիսեյրայի պատմություն։ Էրիսեյրայի անվան և պատմության բաղադրիչները (պորտուգալերեն), vol. 1, Edição do Fórum Ericeirense {{citation}}: Text "locationԼիսաբոն, Պորտուգալիա" ignored (օգնություն)