Էրմին Դավիդ ֆր.՝ Hermine David | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1886[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1970[1][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Բրի-սյուր-Մարն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, մոդել, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և նկարազարդող |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն, գրաֆիկա[4], wood engraving technique?[4] և գրքային գրաֆիկա[4] |
Պարգևներ | |
Hermine David Վիքիպահեստում |
Էրմին Դավիդ (ֆր.՝ Hermine Lionette Cartan David, ապրիլի 19, 1886[1], Փարիզ, Ֆրանսիա[2] - դեկտեմբերի 1, 1970[1][3], Բրի-սյուր-Մարն), Փարիզյան դպրոցի ֆրանսիացի նկարչուհի, Ժյուլ Պասկինի կինը և բնորդը։
Էրմին Դավիդը ծնվել է 1886 թվականին, եղել է ապօրինի երեխա։ Ժակ-Լուի Դավիդի ծոռն է։
Սովորել է Ժան Պոլ Լորան նրբագեղ արվեստների փարիզյան դպրոցում (1902-1905)։
Ցուցադրվել է 1905 թվականից։ Եղել է Փարիզյան դպրոցի անդամ։ Խումբը բաղկացած էր ոչ ֆրանսիացի ներգաղթյալ, հատկապես Արևելյան Եվրոպայից նկարիչներից, որոնք աշխատում էին Փարիզում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ 1907 թվականին ծանոթացել է Ժյուլ Պասկինի հետ, նրա հետ կյանքը կիսել Մոնմարտրում և Մոնպառնասում։ 1915 թվականին Պասկինի հետ ուղևորվել է ԱՄՆ, որտեղ էլ 1918 թվականին նրանք ամուսնացել են։
1920 թվականին, վերադառնալով Փարիզ, նրանք անհատական ցուցահանդեսներ են ունեցել հայտնի պատկերասրահներում։ Էրմին Դավիդին բարձր են գնահատել քննադատները և հավաքորդները։ Նրա լավագույն աշխատանքները թվագրվում են 1920-ական և 30-ական թվականներին։
Նկարչուհու աշխատանքները պահվում են Քվեբեկի գեղարվեստի ազգային թանգարանում[5]։
Բացի գեղանկարչությունից (բնանկարներ, նատյուրմորտներ)՝ զբաղվել է գծանկարչությամբ և փորագրությամբ։
Նկարազարդել է Մարի Մադլեն դը Լաֆայետի «Կլևեի արքայադուստրը», Բենժամեն Անրի Կոնստան դը Ռեբեկի «Ադոլֆ» վեպը, Ժյուլ Ամեդե Բարբե դ՚Օրևիլյի «Դենդիզիմ և Ջորջ Բրամել» էսսեն, Վիկտոր Հյուգոյի, Արթյուր Ռեմբոյի, Ալեն-Ֆուրնիեի, Մարսել Պրուստի, Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելի, Ժան Ժիրոդուի, Վալերի Լարբոյի, Ժան Ժիոնոյի և այլոց գրքերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմին Դավիդ» հոդվածին։ |
|