Էրվե Բերվիլ | |
Կուսակցություն՝ | Renaissance[1] |
---|---|
Կրթություն՝ | Sciences Po Lille?[2] և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1][3] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ, cadres de la fonction publique և corporate administrative and commercial executive |
Ծննդյան օր | հունվարի 15, 1990[4][5][6] (34 տարեկան) |
Ծննդավայր | Ռուանդա[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Էրվե Բերվիլ (ֆր.՝ Hervé Berville, հունվարի 15, 1990[4][5][6], Ռուանդա[1]), ֆրանսիացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, 2017-ից 2022 թվականներին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր[7]։
Ծնվել է 1990 թվականի հունվարի 15-ին, Ռուանդայի Մադանց-Բուգիմբա քաղաքում։ Ծագումով տուտսի է։ 1994 թվականին Ռուանդայում տուտսիների ցեղասպանության ժամանանակ մնացել է որբ և ֆրանսիական բանակի կողմից տարհանվել Ֆրանսիա, որտեղ նրան որդեգրել է Կոտ դ'Արմոր դեպարտամենտի Պլուդունո գյուղի մի ամուսնական զույգ։ Խնամատար ընտանիքում նրա հայրը եղել է բանվոր, իսկ մայրը՝ հիվանդանոցի լաբորանտ։ Էրվե Բերվիլին եղել է հինգ երեխաներից կրտսերը։
Էրվե Բերվիլն ավարտել է Դինանի Լե Կորդելիեի միջնակարգ դպրոցը և Սեն-Բրիյո քաղաքի Էռնեստ Ռենան լիցեյը։ Այնուհետև ուսումը շարունակել է Լիլի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որից հետո Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, որտեղ ստացել է տնտեսական պատմության մագիստրոսի կոչում][8][9]։
Էրվե Բերվիլը մասնագիտացել է մակրոտնտեսագիտության մեջ և որպես տնտեսագետ աշխատել 2013 թվականին աշխատել ֆրանսիական զարգացման գործակալությունում (Մապուտու, Մոզամբիկ)։
2016 թվականին Քենիայում նա աշխատել է որպես Սթենֆորդի համալսարանի Զարգացող երկրների ամառային դպրոցի տնօրեն։ 2017 թվականի սեպտեմբերից Էրվե Բերվիլը նշանակվել է Ֆրանսիական զարգացման գործակալության տնօրենների խորհրդի անդամ[10]։ Կոտ դ՛Արմոր դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում և հաղթել 2-րդ տուրում[11][12][13][14]։
2015 թվականի աշնանից Էրվե Բերվիլը դարձել է երիտասարդական շարժման ակտիվիստ՝ ի պաշտպանություն Էմանուել Մակրոնի։ 2016 թվականի դեկտեմբերին Բրետանի վերադառնալուց հետո նա տարածաշրջանում սկսել է առաջ մղել Մակրոնի տնտեսական օրակարգը։
2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում Էրվե Բերվիլը դարձել է նախագահական «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության թեկնածու։ Կոտ դ՛Արմոր դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում նա հաղթել է 2-րդ տուրում։ Ազգային ժողովում նա դարձել է միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ և LaREM պատգամավորական խմբի խոսնակ։ Նա հայտնի քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախագահ Ռիչարդ Ֆերանի մտերիմն է։
2022 թվականի հուլիսի 4-ին, երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ, Էրվե Բերվիլը նշանակվել է ծովային հարցերով վարչապետի պետքարտուղար[15][16]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվե Բերվիլ» հոդվածին։ |
|