Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ

Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ
լեհ.՝ Tadeusz Dołęga-Mostowicz
Ծնվել էօգոստոսի 10, 1898(1898-08-10)[1][2][3]
ԾննդավայրAkuniova, Դիսենսկի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1939(1939-09-20)[1] (41 տարեկան) կամ սեպտեմբերի 22, 1939(1939-09-22)[4] (41 տարեկան)
Վախճանի վայրԿուտի, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Գրական անունTEM, TM, C. hr. Zan
Մասնագիտությունլրագրող, գրող և սցենարիստ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ուշագրավ աշխատանքներՆիկոդիմ Դիզմայի կարիերան և Znachor?
Изображение автографа
Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ Վիքիդարանում
 Tadeusz Dołęga-Mostowicz Վիքիպահեստում

Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ (լեհ.՝ Tadeusz Dołęga-Mostowicz, օգոստոսի 10, 1898(1898-08-10)[1][2][3], Akuniova, Դիսենսկի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1939(1939-09-20)[1] կամ սեպտեմբերի 22, 1939(1939-09-22)[4], Կուտի, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ արձակագիր, լրագրող, սցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թադեուշի հայրը՝ Ստեֆանը, կալվածք էր վարձակալել, որտեղ վարում էր օրինակելի տնտեսությունը, որը շրջակայքում համարվում էր լավերից։ Թադեուշի մանկությունն անցել է բարեկեցիկ ու հանգիստ։ Միջավայրը, որտեղ ապրել է, արտացոլվել է իր հիմնական ստեղծագործություններում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Գլուբոկոե քաղաք։ Գլուբոկոեի տունը գտնվում էր Կրակովի փողոցում։

Նախնական կրթությունն ստացել է տանը, ապա սովորել է Վիլենյան գիմնազիայում, որն ավարտել է 1915 թվականին։ Սովորելու տարիներին անդամակցել է ոչ լեգալ կազմակերպությունների։ Կիևի համալսարանում սովորելու ժամանակ անդամակցել է լեհական ռազմական կազմակերպության։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ 1919 թվականին կամավոր մտնում է լեհական բանակ, որտեղ ծառայում է մինչև 1922 թվականը։

1922 թվականից ապրում է Վարշավայում։ 1922-1926 թվականներին աշխատակցում, իսկ այնուհետև խմբագրում է «Rzecz Pospolita» թերթը։ Սկսում է զբաղվել գրական գործունեությամբ։ 1925 թվականից նույն թերթի էջերում սկսում են հայտնվել նրա գելիետոններն ու հոդվածները Т. М. ստորագրությամբ։ Նույն 1925 թվականներին ի հայտ են գալիս նրա պատմվածքները։ 1926 թվականից հանդես է գալիս նոր ծածկանունով՝ Դոլենգա։

Ակտիվորեն հանդես է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմի դեմ, որի համար մեկ անգամ փողոցում ենթարկվել է հարձակման և դաժանաբար ծեծվել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռումինական սահմանի մոտ կազմակերպում է միլիցիա, որը իշխանության բացակայության պայմաններում պահպանում էր հասարակական կարգն ու Կուտի քաղաքի բնակիչների անվտանգությունը։ 1939 թվականին ողբերգական անհայտ հանգամանքներում ողբերգական մահ է ունենում։ Վարկածներից մեկի համաձայն ավանից հեռանալիս զոհվել է խորհրդային զինվորի կրակոցից։ Մյուս վարկածի համաձայն՝ զոհվել է Լվովի մոտ հեռահար կրակոցից։

Ստեղծագործործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է լեհերեն։ Նրան ճանաչում է բերել իր առաջին վեպը՝ «Նիկոդիմ Դիզմայի կարիերան», որտեղ սուր սատիրայով ներկայացված է Լեհաստանի հասարակական-քաղաքական իրավիճակը Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմի ժամանակ։ Վեպի գործողությունները տեղի են ունենաում Արևմտյան Բելառուսիայում։

Ստեղծագործությունները հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկոդիմ Դիզմայի կարիերան (վեպ), Ե., Հայաստան, 1970, 394 էջ։ Թարգմ.՝ Օլգա Սանահյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ» հոդվածին։