Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաթուլ (այլ կիրառումներ)
Թաթուլ, գյուղը Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ։ Գյուղի նախկին անունը եղել է Արեգ։ Լինելով Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդավայրը՝ 2006 թվականի ապրիլի 7֊ին այն վերանվանվել է Թաթուլ։
Նախկինում Փիրմալաք անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ[2]։
Բնակիչների նախնիները գաղթել են Կարսի մարզի Ծպնի, Նախիջևան, Ագրակ, Ջալալ, Մավրակ և Բագրան գյուղերից։
Թաթուլի ազգաբնակչության փոփոխությունը[3]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 18)։
|