Թամի Ֆարել

Թամի Ֆարել
անգլ.՝ Tami Nichole Farrell
Ծնվել էհոկտեմբերի 5, 1984(1984-10-05) (39 տարեկան)
ԾննդավայրPhoenix, Ջեքսոն շրջան, Օրեգոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
 Tami Farrell Վիքիպահեստում

Թամի Նիկոլ Ֆարել (անգլ.՝ Tami Farrell; հոկտեմբերի 5, 1984(1984-10-05), Phoenix, Ջեքսոն շրջան, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հեռուստահաղորդավար, «Միսս Օրեգոն երիտասարդ» 2003, «Միսս ԱՄՆ» 2003 և «Միսս Կալիֆոռնիա» 2009 գեղեցկության մրցույթների հաղթող[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բեռնատարի վարորդի և հատուկ կրթական գծով օգնականի ընտանիքում[1]։ Տառապում է ուշագնացությամբ[3]։

2003 թվականին ավարտել է «Phoenix High School» դպրոցը[4]։ Ուսանողն անդամակցել է այնպիսի ակումբների, ինչպիսիք են «Sparrow Clubs USA»-ը և «American Heart Association»-ը[1][4][5]։

«Միսս ԱՄՆ երիտասարդ»-ից հետո ամառն անցկացրել է Նյու Յորքում։ Մասնակցել է «New York Conservatory for Dramatic Arts»[4] մրցույթի և դրանից հետո տեղափոխվել Լոս Անջելես՝ զվարճանքի ոլորտում աշխատելու համար։

Որպես ժյուրի եղել է այնպիսի գեղեցկության մրցույթների, ինչպիսիք են «Միսս Վաշինգտոն» 2006-ը և «Միսս Կալիֆորնիա» 2006-ը։

ԱՄՆ միսս երիտասարդ 2003[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տիտղոսը ստացել է 2002 թվականին «Միսս երիտասարդ Օրեգոն» մրցույթի ժամանակ։ 2003 թվականի օգոստոսի 12-ին Փալմ-Սփիրնգս քաղաքում ներկայացրել է իր նահանգը ազգային գեղեցկության մրցույթում[6]։ Արժանացել է հատուկ «Միսս Congeniality» մրցանակի։ Դարձել է նահանգի երրորդ ներկայացուցիչը, որը ներկայացրել է ազգային հագուստը[7]։

Ներկայացրել է «Miss Universe Organization»-ը։ Նույն թվականին «Միսս Տիեզերք 2003» է դառնում դոմինիկացի Ամելյա Վեգան՝ և «Միսս ԱՄՆ 2003»-ին՝ Սյուզի Կաստիլոն։ 2004 թվականի օգոստոսի 6-ին թագը հանձնել է Լուիզիանա նահանգը ներկայացնող Շեյլլի Հեննիգին։

Միսս Կալիֆոռնիա 2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ամռանը հաղթել է «Միսս Մալիբու 2009» մրցույթը[8]։ Մասնակցել է նաև «Միսս Կալիֆորնիա 2009» գեղեցկության մրցույթին, որտեղ դարձել է «Առաջին Միսս Վիցե»։

2009 թվականի հունիսի 10-ին դարձել է «Միսս Կալիֆորնիա 2009» այն բանից հետո, երբ հաղթող Քերրի Փրեժանն անձամբ Դոնալդ Թրամփի կողմից զրկվեց թագից[5][9]։ «Միսս ԱՄՆ 2009» ազգային մրցույթում հարցազրույցի ժամանակ Քերրին վիճահարույց կերպով է պատասխանել ամուսնության վերաբերյալ հարցին[9]։ Գեղեցկության մրցույթի գործադիր ռեժիսոր Քիթ Լյուիսը հայտարարել է, որ Քերրի Փրեժենը հեռացվել է էթիկայի չհետևելու, և ոչ վիճահարույց պատասխանի պատճառով[8]։

Թամին ամուսնության մասին հետևյալն է պատասխանել․«Ես չեմ կարծում, որ ես կամ ինչ-որ մեկն իրավունք ունի ինչ-որ մեկին ասել, որ նրանք կարող են կամ չեն կարող սիրել։ Եվ ես մտածում եմ, որ սա օրենքի խնդիր է։ Կարծում եմ, որ ճիշտն ընտրողի որոշումն է»[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Joseph, Brian (2003 թ․ օգոստոսի 13). «Oregon teen wins crown». The Desert Sun. էջ 1 – via Newspapers.com.
  2. McKay, Hollie (2009 թ․ հունիսի 11). «Meet Your New Miss California, Tami Farrell». Fox News. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  3. «"I don't want to miss out on anything!"». Pittsburgh Post-Gazette. 2004 թ․ հունիսի 6 – via Newspapers.com.
  4. 4,0 4,1 4,2 Achen, Paris (2009 թ․ օգոստոսի 16). «Miss California will always consider Oregon her home». Mail-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 Duke, Alan (2009 թ․ հունիսի 15). «New Miss California USA seeks to 'calm the waters'». CNN.
  6. Joseph, Brian (2013 թ․ օգոստոսի 13). «Dream Night». The Desert Sun. էջ B4 – via Newspapers.com.
  7. Associated Press (2003 թ․ հոկտեմբերի 19). «Miss Teen USA pays visit to hometown». Statesman Journal. էջ 2C – via Newspapers.com.
  8. 8,0 8,1 «Anti-gay marriage Carrie Prejean stripped of Miss California title for breaching her contract». Daily Mail. 2009 թ․ հունիսի 12.
  9. 9,0 9,1 «Donald Trump Ousts Prejean as Miss California». Courier-Post. 2009 թ․ հունիսի 11. էջ 6D – via Newspapers.com.
  10. Kovacs, Joe (2009 թ․ հունիսի 11). «New Miss California: Marriage between man, woman». World Net Daily.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամի Ֆարել» հոդվածին։