![]() Tyreke Evans | ||
Դիրքը | Պաշտպան/ թեթև հարձակվող | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Թայրիկ Ջամիր Էվանս Tyreke Jamir Evans | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 19, 1989 (35 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 1,98 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Ամերիկյան քրիստոնեական ակադեմիա (Աստոն, Փենսիլվանիա) | |
համալսարան | Մեմֆիս (2008–2009) | |
Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սակրամենտո Քինգս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Թայրիկ Ջամիր Էվանս (անգլ.՝ Tyreke Jamir Evans, սեպտեմբերի 19, 1989, Չեստեր, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Համալսարանային կարիերան Էվանսն անցկացրել է Մեմֆիսի համալսարանում, որից հետո ընտրվում է NBA-ի 2009 թվականի դրաֆթում` «Սակրամենտո Քինգսի» կողմից՝ առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ։
Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2009-10 մրցաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։
2019 թվականի մայիսին որակազրկվել և հեռացվել է NBA-ից, լիգայի հակաթմրամիջոցային ծրագրի դրույթները խախտելու պատճառով[1]։
Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Չեստեր քաղաքում։ Էվանսի խնամակալությամբ զբաղվել են նրա երեք ավագ եղբայրները, որոնք էլ հենց կարևոր դեր են ունենում նրա՝ բասկետբոլ սպորտաձևով զբաղվելու մեջ։
Ավագ դպրոցի կարիերան Էվանսն անցկացրել է Աստոն քաղաքի Ամերիկյան քրիստոնեական ակադեմիայում՝ մեկ խաղում միջինը բերելով 32 միավոր։ 3 անգամ ճանաչվել է նահանգի լավագույն բասկետբոլիստ։
Սովորելով ավարտական դասարանում՝ Էվանսը բազմաթիվ համալսարաններից ստանում է կրթաթշակային ծրագրի առաջարկներ, և որոշում ընդունել Մեմֆիսի համալսարանի առաջրկը՝ որտեղ անցկացնում է մեկ տարի[2]։.
2009 թվականի մարտի 31-ին՝ Էվանսն հայտարարում է, որ ցանկանում է դնել թեկնածությունը մոտակա դրաֆթում։ 2009 թվականի NBA դրաֆթում «Սակրամենտո Քինգսը» որոշում է ընտրել Էվանսին։ Իր մեկնարկային մրցաշրջանում Էվանսը դառնում է «Քինգսի» առաջատարը՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 72 հանդիպում՝ միջինը մերելով 20, 1 միավոր, 5, 3 անդրադարձ և 5, 8 արդյունավետ փոխանցում։ Այդ ցուցանիշների շնորհիվ Էվանսին շնորհվում է «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը[3]։.
2010 թվականի ամռանը Էվանսը երթևեկության կանոնները խախտելու համար ձերբակալվում է և դատապարտվում 80-ժամյա հասարակական աշխատանքի։