Թեյմուրազ I (1589[1][2], Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - 1663[1][2], Գորգան, Իրան), վրացի թագավոր, բանաստեղծ։
Կրթություն ստացել է Պարսկաստանում, դաստիարակվել Շահ Աբասի արքունիքում։ Կատարելապես տիրապետել է պարսից գրական լեզվին։ Հետևելով պարսիկ որոշ բանաստեղծների գրելակերպին՝ չափազանց տարվել է ձևական կողմով և ստեղծել լիրիկական պոեմ (Մաջամա), որն ամբողջովին բաղկացած է արհեստական, խրթին համահնչյուն տողերից։ Նա քննադատվել է իր ժամանակակցի (Արչիլ Բագրատունի) կողմից իր պոեզիայի հեքիաթայնության և հնարովիության համար[3]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ Կաղապար:Ա. Բարամիձե=
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 168)։
|