Թեսլին | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 393 |
Ավազանի մակերես | 35 500 կմ² |
Ավազան | Խաղաղ օվկիանոս |
Ջրի ծախս | 300 մ³/վ |
Ջրահոսք | |
Գետաբերան | Յուկոն |
Գետաբերանի տեղակայում | Յուկոն |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Nałasìn River? և Dän Tàgé? |
Ջրի մարմիններ | Teslin Lake? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Յուկոն և Բրիտանական Կոլումբիա |
Ջրահավաք | Յուկոն գետի ավազան |
Թեսլին (անգլ.՝ Teslin River), գետ, որը հոսում է Յուկոնում, Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգի հյուսիսարևելյան հատվածում։ 393 կմ երկարություն ունեցող Թեսլինը սկիզբ է առնում համանուն լճից և թափվում է Յուկոն գետը[1]։ Վերջինս հանդիսանում է Թեսլինի աջ վտակը։
Հիմնական վտակներն են՝ Ջենինգսը, Հեյնեսը, Սվիֆտը, Նասուտլինը, որոնք ևս աջակողմյան վտակներ են[1]։
1896-1899 թվականների Կլոնդայկի ոսկե տենդի ժամանակ՝ ոսկու որոնման գործողությունների ընթացքում, գետը ծառայել է ոսկեխույզերի տեղափոխմանը։ Գետի անգլերեն անվանումն վերցված է տեղաբնիկ ցեղերի լեզվից։ Թեսլինի հյուսիսային ափին ապրող Տյուչոն ցեղի լեզվով գետն անվանվում է Դելին Չու, իսկ դլինկիտներն այն անվանում են Դեյսլի Հինի (անգլ.՝ Deisleen Héeni):
Տեղի ինլանդական ցեղերի ինքնանվանումը հնչում է, որպես «Դայսլին Կվան», որը թարգմանաբար նշանակում է «Մեծերի հզոր ցեղ»[2]։ Հանքագործներն ու հետախույզները ուսումնասիրություններ անցկացնելով տարածաշրջանում արձանագրել են, որ բնօրինակ անվանումը, որն էլ դարձել է վերջինիս ընթացիկ անունը։ Գետի վերին հատվածը 1904-1951 թվականներին կոչվել է Ուայտսվան։ Թեսլինի մեջ թափվում են ևս երկու այլ գետեր։ Ջենինգսը՝ հարավ-արևելքից, իսկ Սվիֆտը՝ հյուսիս-արևելքից։
Գետի ափագծի մոտ աճող ամենատարածված ծառը դա սև եղևնին է։ Գետում տարածված ամենանշանավոր ձկնատեսակն է սաղմոնն է[3]։
{{cite book}}
: External link in |title=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեսլին (գետ)» հոդվածին։ |
|