Թերեզա Էկբլոմ | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Therese Jansson[1] |
Ծնվել է | մայիսի 27, 1867[2][3] |
Ծննդավայր | Jakob and Johannes parish, Շվեդիա[3][4] |
Վախճանվել է | նոյեմբերի 20, 1941[2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Մատտեուս, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական բարձրագույն դպրոց[5] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | գիտական պատկերազարդող, ծաղիկներ պատկերազարդող, լուսանկարիչ և արվեստագետ |
Ամուսին | Աքսել Էկբլոմ[2][4] |
Զավակներ | Sven Ekblom?[2][4] և Bruno Ekblom?[2][4] |
Therese Ekblom Վիքիպահեստում |
Թերեզա Էկբլոմ (շվեդ.՝ Thérèse Ekblom, մայիսի 27, 1867[2][3], Jakob and Johannes parish, Շվեդիա[3][4] - նոյեմբերի 20, 1941[2], Սանկտ Մատտեուս, Շվեդիա[2]), շվեդ նկարիչ, բուսաբանական նկարազարդումների վարպետ։
Թերեզա Էկբլոմը, ծննդյամբ` Յանսոն, սերել է նկարիչների ընտանիքից։ Նրա մայրն ու հայրը բեմական նկարիչներ էին Շվեդիայի թագավորական օպերայում[6]։ 1895 թվականին նա ամուսնացավ նկարիչ Աքսել Էկբլոմի հետ, ում հետ ծանոթացել էր Ստոկհոլմի արվեստի ակադեմիայում[7]։ Աքսել Էկբլոմը 1876 թվականից աշխատում էր որպես նկարազարդ Շվեդիայի բնական պատմության թանգարանում, այդ գործին միացավ նաև Թերեզան։ Ամուսինները ստեղծեցին նկարազարդումներ լայն բնագավառների համար՝ այդ թվում բուսաբանական և կենդանաբանական այգիները[6]։
Ամուսնությունից առաջ Թերեզան և Աքսելն իրենց արվեստը համատեղում էին Արվեստի ակադեմիայում և Բերգիանական բուսաբանական այգում որպես բուսաբանական պատկերազարդողներ։ Այդ ժամանակ այգու տնօրենը Վեյթ Բրեխեր Վիտտրոկն էր։ Նրան մշտապես անհրաժեշտ էին բարձրորակ բուսաբանական պատկերազարդումների այն տեսակները, որոնց վրա աշխատում էին։ Այդ աշխատանքները կատարում էին Թերեզան և Աքսելը՝ ստեղծելով մեծ քանակությամբ տարբեր բուսատեսակների էսքիզներ։ Էսքիզների հսկայական քանակի անհրաժեշտությունը մասամբ պայմանավորված էր Վիտտրոկի վարկածներից մեկի սխալով։ Ուշադրություն դարձնելով վայրի մանուշակների տեսակների փոփոխականությանը` Վիտտրոկն առաջարկեց նոր տեսակներն օգտագործել նկարազարդումների համար` իր վարկածը ամրապնդելու նպատակով (ինչը հետագայում չհաստատվեց)[7]։
Աքսելն ու Թերեզան ունեին հինգ երեխա՝ երեք աղջիկ և երկու տղա։ Աղջիկների անուններն արտացոլում էին իրենց ծնողների սերը ծաղիկների նկատմամբ. մեծը ստացել էր Վիոլա (այսինքն՝ «մանուշակ») անունը, միջնեկը՝ Կարինա Լիննեա, ամենակրտսերին ցանկանում էր տալ «Ակլեյա» անունը («ջրհավաք»), բայց քահանան հրաժարվեց մկրտել իրեն և փոքրիկին անվանեցին Թորբորգ Ֆլորա[7]։
20-րդ դարի սկզբին Թերեզա Էկբլոմը համագործակցում էր շվեդ երկրաբան և բույսերի հնէաբան Ալֆրեդ Գաբրիել Նատգորստի հետ, որը նրանց համար պատրաստում էր ինչպես մատիտի ուրվանկարներ, այնպես էլ լուսանկարներ[6]։
Աքսել Էկբլոմը մահացել է 1914 թվականին, իսկ Թերեզա Էկբլոմը` 1941 թվականին։ Ամուսինների կողմից Վեյթ Վիտտրոկի համար ստեղծված հազարավոր ջրաներկ նկարներ այժմ գտնվում են Բերգիուս հիմնադրամի հավաքածուում[7]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թերեզա Էկբլոմ կատեգորիայում։ |