Թիմ Բակ անգլ.՝ Timothy Buck | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1891[1] |
Ծննդավայր | Beccles, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 11, 1973[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | գերագույն քարտուղար |
Կուսակցություն | Կանադայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Tim Buck Վիքիպահեստում |
Թիմոթի Բակ (անգլ.՝ Timothy Buck, հունվարի 6, 1891[1], Beccles, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 11, 1973[1], Տորոնտո, Կանադա), կանադացի կոմունիստ քաղաքական գործիչ։
Ծնվել է Անգլիայում։ 1910-ին արտագաղթել է Կանադա։ 1910–1920 թվականներին Կանադայի և ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթուղային վարպետ և փականագործ։ 1921–1929-թվականներին եղել է Կանադայի արհմիութենական միասնության լիգայի քարտուղար։ Եղել է Կանադայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից (1921-ի հունիս), 1929–1962 թվականներին՝ կուսակցության գլխավոր քարտուղարը։ 1935–1943 թվականներին եղել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամ։ 1962 թվականին եղել է Կանադայի կոմունիստական կուսակցության նախագահը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Բակ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |