Ֆերիսը հաջողակ վենչուրային ներդրող է, 2008 թվականից՝ TechStars-ի բիզնես-աքսելերատոր[4]։ Նա ներդրող կամ խորհրդատու է եղել այն նորաստեղծ ընկերությունների համար, ինչպիսիք են Facebook-ը, Digg-ը, Twitter-ը, StumbleUpon-ը, Posterous-ը, DailyBurn-ը, Evernote-ը, Shopify-ը, Uber-ը[5][6][7]։
2007 թվականի ապրիլին Random House հրատարակչությունը հրապարակեց մի գիրք՝ նվիրված անձի սեփական արդյունավետ կառավարման մասին՝ «The 4-Hour Workweek», նրա լրիվ անվանումը թարգմանվում է մոտավորապես այսպես. «Ինչպե՞ս աշխատել շաբաթական 4 ժամ, առանց մնալու գրասենյակում «զանգից զանգ», և միևնույն ժամանակ ապրել ցանկացած վայրում և հարստանալ»։ Այս գրքում հեղինակը խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է ինքնուրույն կառավարել և արդյունավետորեն կարգավորել աշխատանքներն ու տնային խնդիրները, ինչպես նաև խուսափել տեղեկատվության գերբեռնվածությունից՝ զարգացնելով ձեր սեփական «կենսակերպը»[8]։ Նա նաև վիրտուալ օգնականներ է վարձել զարգացող երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը[8]։
Մինչ այս գրքի հրապարակվելը՝ Ֆերիսը հայտնի չէր[9]։ Մասնավորապես, նրա գիրքը վաճառվեց բլոգերների միջոցով, որոնց հետ նա ստեղծեց անձնական կապեր[9][10]։ Այդ ժամանակից ի վեր գովաբանում է այս տեխնիկան[9][11]։ Արդյունքում գիրքը դարձավ որպես թիվ մեկ՝ New York Times-ի և Wall Street Journal-ի բեսթսելերների ցուցակներում[12]։
Այս գրքի թողարկումը թույլ տվեց, որ Ֆերիսի բլոգը հայտնվի Technorati-ի առաջին տասնյակում[13]։ Ըստ Fast Company-ի, այս գիրքը կարդացվել է «ամբողջ աշխարհի տեխնիկական ղեկավարների կողմից»[14]։
Ֆերիսը հեղինակել է հետևյալ հինգ գրքերը՝ «The 4-Hour Workweek» (2007, ընդլայնված տարբերակը՝ 2009), «The 4-Hour Body» (2010), «The 4-Hour Chef» (2012), «Tools of Titans» (2016) և «Tribe of Mentors» (2017):
Թիմոթի Ֆերիսի «The Tim Ferriss Show» podcast-ը դարձավ Apple-ի առաջին բիզնես-հոլովակը, որը հաղթահարեց 10 միլիոն ներբեռնումներ և 3 տարի անընդմեջ ընտրվեց լավագույնը Apple Podcasts-ում[15]։
Թիմոթի Ֆերիսը առաջին ամերիկացին է, ով սահմանել է Գինեսի տանգոյի համաշխարհային ռեկորդ[16]։
Թիմոթի Ֆերիսը պարբերաբար օգտագործում է այաուասկա ըմպելիքը, չնայելով առաջին ունեցած ծանր փորձը։ Նա խոսում է այս փորձի մասին հետևյալ կերպ. «Ես հիշում էի, որ ասում էի.«Ես այլևս դա չեմ անի»։ Բայց մի քանի ամիս անց նա հասկացավ, որ իր հետ ինչ-որ տարօրինակբան է պատահել։ «Զայրույթի իննսուն տոկոսը, որին ես տասնամյակներ շարունակ ենթարկվել եմ, անհետացել է։ Բացակա է»[17]։
↑ 8,08,1Ferriss, Timothy The 4-Hour Workweek: Escape 9-5, Live Anywhere, and Join the New Rich' Crown (2007)
↑ 9,09,19,2Scoble, Robert (2008-03). «Meet the Press». Fast Company. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին. "A year ago, Timothy Ferriss was a relative unknown. If the serial entrepreneur was known at all, it was likely for being the only Princeton University guest lecturer..."
↑Williams, Alex (2007 թ․ նոյեմբերի 11). «Meet the Press». The New York Times. Վերցված է 2008 թ․ ապրիլի 4-ին. "...Ferriss has seen his book quickly become a best seller, largely on the strength of blog chatter in the tech community."