Թինա Բիրբիլի | |
Կուսակցություն՝ | Համահունական սոցիալիստական շարժում |
---|---|
Կրթություն՝ | Աթենքի համալսարան (1990) և Լոնդոնի կայսերական քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ֆիզիկոս |
Ծննդյան օր | մարտի 4, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Թինա Բիրբիլի (հուն․՝ Τίνα Μπιρμπίλη, մարտի 4, 1969, Աթենք, Հունաստան[1]), հույն քաղաքական գործիչ, Գեորգիոս Պապանդրեուի կառավարության կազմում 2009-2011 թվականներին եղել է շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար։
Մասնագիտությամբ ֆիզիկոս Թինա Բիրբիլին կրթություն է ստացել Աթենքի համալսարանում, 1991-1992 թվականներին ստացել է էկոլոգիական տեխնոլոգիաների մագիստրոսի աստիճան։ Հետագայում ուսանել է Լոնդոնի կայսերական քոլեջում (1992-1995)։ 1995 թվականին ստացել է PhD գիտական աստիճան՝ էկոլոգիական տնտեսման և կառավարման բնագավառում[1]։
Թինա Բիրբիլին զգալի փորձ ունի շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման եվրոպական նախագծերի մշակման, համակարգման և իրականացման գործում։ Նա որպես Հունաստանի ներկայացուցիչ մասնակցել է շրջակա միջավայրի և կայուն զարգացման ոլորտում դիվանագիտության պանեվրոպեական ցանցի ստեղծմանը։ Համարվում է Համահունական սոցիալիստական շարժման շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ առավել սկզբունքային քաղաքական գործիչը[2]։
2004 թվականից ծառայել է որպես շրջակա միջավայրի հարցերով պետական դեպարտամենտի փորձագետ և պետությունների միջև արտաքին հարաբերություններում էկոլոգիական քաղաքականության ինտեգրման հարցերով խորհրդական Գեորգիոս Պապանդրեուին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում[2]։
2009 թվականին նշանակվել է շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար։ Հրաժարական է տվել Գեորգիոս Պապանդրեուի կաբինետի հետ միասին։
Ամուսնացած է, ունի որդի։