Թինա Սինատրա անգլ.՝ Tina Sinatra | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1948[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Մասնագիտություն | երգչուհի, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Wes Farrell? |
Ծնողներ | հայր՝ Ֆրենկ Սինատրա[2], մայր՝ Նենսի Սինատրա[2] |
Թինա Սինատրա (հունիսի 20, 1948[1][2], ԱՄՆ), ամերիկացի երգիչ, դերասան, ռեժիսոր և հուշագիր։
Քրիստինա Սինատրան ծնվել է 1948 թվականի հունիսի 20-ին Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում։ Նա ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ՝ Նենսի Բարբատո Սինատրայի, ավագ դուստրն էր[3]։ Քույրը՝ Նենսի Սինատրա, եղբայրը՝ Ֆրենկ Սինատրա Կրտսեր։ Ծնողները բաժանվել են երբ նա երեք տարեկան էր։
Սինատրան ընտանիքի բոլոր անդամների հետ առաջին անգամ երևաց 1968 թվականին Սինատրա ընտանիքը մաղթում է Ձեզ Սուրբ Ծնունդ ալբոմի ձայնագրման ժամանակ։ Նա աջակցել է ալբոմի հինգ երգերի՝ այդ թվում նաև Santa Claus Is Coming to Town երգի ձայնագրման աշխատանքներին և քրոջ հետ դուետով հանդես է եկել O Bambino երգով։ Թինան նաև մեկ էպիզոդով նկարահանվել է Դին Մարտինի երեխաների հետ նրա իսկ հեղինակային հեռուստաշոույում[4]։
Սինատրան երբեք չի ցանկացել դառնալ երգիչ ինչպես իր հայրը, բայց 1969 թվականին Գերմանիայում նկարահանվել է Ռոմեո և Ջուլիետ ֆիլմի նկարահանման աշխատանքներին, որտեղ նա ապրեց մի քանի տարի[4]։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո նա վարպետաց դասեր էր ստանում Ջեֆ Քորեյի մոտ, որից հետո նկարահանվեց Ադամ-12, Դա գողացել են ֆիլմերում և Մաքքլաուդ, Մանիքս հեռուստասերիալներում[4]։
Իր հուշերում նա գրում է, որ դերասան դառնալու համար իրեն մի քիչ պակասում էր ինքնավստահություն և փառասիրություն[4]։ Սինատրան մնաց կինոարդյունաբերությունում՝ դառնալով Առնոլդ Սթիֆելի թատերական գործակալը և մի որոշ ժամանակ ներկայացրեց Ռոբերտ Բլեյքին[4]։
1977 թվականին նա ներկայացավ Երևակայական կղզի հեռուստասերիալում, որը պիլոտային դարձավ համանուն սերիալների նկարահանման համար[5][6]։ 1992 թվականին նա CBS ամերիկյան հեռուստառադիոցանցի հաղորդումների գործադիր տնօրենն էր[7][8]։ 2004 թվականին վերականգնել է 1962 թվականի Մանչուրայի թեկնածուն ֆիլմը, որտեղ նրա հայրը խաղում էր գլխավոր դերում[9][10]։
Սինատրան հրատարակել է Հայրիկիս աղջիկը 2000 թվականին հեղինակային աշխատությունը[11]։
1974 թվականի հունվարի 26-ին Լաս Վեգասում Սինատրան ամուսնացավ երաժիշտ Ուես Ֆարելի հետ[12]։ Նրանք բաժանվեցին 1976 թվականի սեպտեմբերի 3-ին՝ 2,5 տարվա ամուսնական կյանքից հետո[13]։ 1981 թվականի հունվարի 30-ին Սինատրան ամուսնացավ Ռիչարդ Քոհենի հետ։ Երկու տարի անց, 1983 թվականի հունվարի 11-ին նրանք բաժանվեցին[13]։
2015 թվականին նա ձեռնամուխ եղավ Բևեռլի Հիլզ համայնքի շների պարկի կառուցման աշխատանքներին[14]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)