Թշնամու թիկունքում 2։ Գրոհող ջոկատ | |
---|---|
Մշակող | Digitalmindsoft? |
Հրատարակիչ | 1С |
Դիստրիբյուտոր | Steam և GOG.com[1] |
Միջերեսի լեզու | անգլերեն[2], ռուսերեն[2], իտալերեն[2], իսպաներեն[2], ֆրանսերեն[2], գերմաներեն[2] և լեհերեն[2] |
Սերիայի մաս | Men of War? |
Թողարկման թվական | փետրվարի 25, 2011 |
Պլատֆորմներ | Windows |
Վերջին տարբերակ | 2.05.15 |
Ժանր | մարտավարություն իրական ժամանակում և ստրատեգիական խաղ իրական ժամանակում |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ[2] |
PEGI | PEGI 16 |
USK | USK 16 |
ESRB | ESRB T |
Կրիչ | DVD-R DL?, թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար և մկնիկ |
🌐 | digitalmindsoft.eu |
Թշնամու թիկունքում 2։ Գրոհող ջոկատ (անգլ.՝ Men of War: Assault Squad), RTS ժանրի համակարգչային խաղ, մշակվել է Digitalmindsoft ընկերության կողմից և 2011 թվականի փետրվարի 25-ին ներկայացրել է 1С ընկերությունը։ Հանդիսանում է «Թշնամու թիկունքում 2» խաղի ինքնուրույն լրացումը։
Խաղը ունի հինգ փուլ՝ Սովետական միության փուլ, Գերմանական փուլ, Ամերիկյան փուլ, Բրիտանական փուլ և Ճապոնական փուլ։ Խաղը խաղացողին հնարավորություն է տալիս միայն ծանոթանալ խաղային պրոցեսի հետ և չունի սյուժե։ Ամեն փուլ ունի 5 առաջադրանք դրանցից երեքառաջադրանքում խաղացողը գրոհում է թշնամական դիրքերը, մեկ առաջադրանք իր մեջ պարունակում է քո դիրքերի պաշտպանություն, ապա հակահարված և ևս մեկ առաջադրանքում խաղացողը պետք է թչ մեծ ջոկատով կատարի թիկունքային մարտական գործողույթուններ։ Ամերիկյան փուլը ունի ավելացված հանձնարարությունը, որը խաղային վարժանք է և ծանոթացնում է խաղացողին խաղային պրոցեսի յուրահատկություններին։ Բացի դրանից ավելի ուշ խաղում ավելացել է ևս երկու լրացուցիչ առաջարդանք «Սուրբ ծնունդ» և «Բարբիքյու»առաջադրանքները։ Բոլոր ազգերն էլ ունեն իրենց եզակի մարտական միավորը (հետևակը, զրահատեխնիկան), նաև հատուկ կարողություններ ավիահարված, հրետանային հարված և այլն։
Խաղի ընթացքում խաղացողից պահանջվում է ղեկավարել մարտական ջոկատները և տեխնիկան, որոնք կարելի է մարտադաշտ բերել պաշտպանության միավորներով։ Միավորները կարելի է ստանալ գրավելով և պաշտպանելով հսկիչ կետերը։ Նոր դիրքերի գրավումը հնարավորություն է տալիս ավելի լավ մարտական միավորներ և հատուկ կարողություններ մարտադաշտ բերել։ Միայնակ խաղի հիմնական թիրախն է գրավել քարտեզի վրա գտնվող բոլոր կարևոր դիրքերը[3]։
Խաղը մնացած այս ժանրի խաղերից տարբերվում է պաշտպանական սիստեմով, ամեն մարտական միավորի մոտ եղած գույքով, ձեռքի ուղիղ կառավարման հնարավորությամբ, համակարգի մոդուլային վնասով։
Խաղում գոյություն ունի քարտեզի խմբագիր։ Դա օգտվողին թույլ է տալիս նոր քարտեզի տեսքով կառուցել մեծաթիվ մոդիֆիկացիաներ[4]։