Թոմաս Շնաուց | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 2, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր |
IMDb։ | ID 1041475 |
Թոմաս Շնաուց (անգլ.՝ Thomas Schnauz դեկտեմբերի 2, 1966, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսության պրոդյուսեր և սցենարիստ։ Նրա աշխատանքներն են «Գաղտնի նյութեր», «Միայնակ սլաքներ», «Գիշերում գողացող», «Հնձվոր», «Ամբողջ ծանրությամբ» և «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալները։
Շնաուցը ծնվել է Նյու Ջերսիում[1]։ Նա հաճախել է Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցը, որտեղ առաջին անգամ հանդիպել է համակուրսեցուն՝ Վինս Գիլիգանին։ Շնաուցը ավարտել է Տիշը 1988 թվականին[2]։
Շնաուցը սկսել է իր կարիերան տարբեր արտադրական աշխատանքներում։ Նրա առաջին սցենարը կոչվել է «Spirits in Passing»։ Այնուհետև նա ի վերջո, միացավ Վինս Գիլիգանին ու սկսեց աշխատել «Գաղտնի նյութեր» և նրա սփին-օֆֆ՝ «Միայնակ սլաքները» սերիալների սցենարիստների կազում։ Նա նաև 2008 թվականի «Օտիս» և« Վարակ» հեռուստատեսային ֆիլմերի սցենարների համահեղինակն էր։ 2010-ին նա վերամիավորվեց Գիլիգանի հետ «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում, որտեղ նա մնաց մինչև 2013-ի շոուի ավարտը։ Ներկայումս Շնաուցը աշխատում է որպես «Ավելի լավ է զանգեք Սոլին»[3] հեռուստասերիալի համանախագահ-գործադիր պրոդյուսեր և գրել է երրորդ «Նաչո» դրվագի սցենարը։ Նա նաև գրել և նկարահանել է շոուի առաջին սեզոնի նախավերջին դրվագ՝ «Պիմենտոն»-ը, որը արժանացել է գովասանքի քննադատների կողմից[4][5]։ 2015 թվականի ապրիլին հայտնել են, որ նրան նշանակել են «Ջեք և լոբու ցողուն» պատմության «վերաիմաստավորված հայացքի» սցենար գրելու համար, որտեղ պրոդյուսերը նաև կլինի Վինս Գիլիգանը[6]։
Նա արժանացել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի երկու մրցանակի՝ 2012-ին[7] և 2013-ին[8] սցենարիստների կազմի համար։ 2012 թվականին նա նաև առաջադրվել է «Էմմի» մրցանակի դրամատիկական սերիալի լավագույն սցենարի համար՝ «Ամբողջ ծանրությամբ» սերիալի «Արտաբերիր իմ անունը»[9] դրվագի համար։