Թոմմինոքերները անգլ.՝ The Tommyknockers | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա և սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հաջորդ | Մռայլ կեսը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 10, 1987 |
The Tommyknockers Վիքիպահեստում |
«Թոմմինոքերները», (անգլ.՝ The Tommyknockers) Սթիվեն Քինգի վեպ, որը բաղկացած է երեք մասից:
Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչպես եմ գրել «Թոմմինոքերները» և տասը տարվա ընթացքում գրված այլ վեպեր։ |
1985 թվականին Scream Press խմբագրությունը արեց «Կմախքների անձնակազմ» ժողովածուի հրատարակումը, որն իր մեջ ներգրավվում էր մեկ ավել պատմվածք՝ «Բեկկի Պոլսոնի անկեղծությունը» (անգլ.՝ The Revelations of 'Becka Paulson)։
Այդ պատմվածքը մշակված տեսքով 1987 թվականին ներգրավվեց «Թոմմինոքերները» վեպի մեջ[1][2]։
1988 թվականի հուլիսի 4-ին Բոբի Անդերսոնը՝ Հևեն քաղաքի մի բնակիչ, անտառում գտնում է հսկայական չափսերի հասնող տարօրինակ մետաղե մի իր։ Դրանով հետաքրքրվելով՝ Բոբին սկսում է փորել և գտնում է մի տիեզերանավ, որն այդտեղ է հայտնվել շատ տարիներ առաջ։ Տիեզերանավը շատ է ազդում Բոբիի վրա, և դրա ազդեցության տակ նա ,ուտելու և քնի մասին մոռացած, օրեր շարունակ փորում է՝ գտնելով տարբեր սարքեր (սարք, որի միջոցով կարողանում են կարդալ մտքերը, շարժիչ, որի միջոցով կարողանում են թռչել ավտոմեքենաները և այլն)։ Ջեյմս Գարդեները՝ Բոբիի սիրեկանը, տեղափոխվում է Խեբվեն։ Նա հասկանում էր, որ Բոբիի հետ ինչ-որ բան այն չէ, նա որոշում է մնալ նրա կողքին և ընկնում է տիեզերանավի ազդեցության տակ։ Նա սկսում է փորել Բոբիի հետ։ Ինչքան շատ էին սկսում փորել, այնքան տիեզերանավի ազդեցությունը մեծանում էր։ Եվ տիեզերանավի ազդեցության տակ քաղաքի մարդիկ սկսում են վերաբոխվել և դառնալ «թոմմինոքերներ»։ Լինելով սովորական մահկանացուներ՝ նրանք սկսում էին ձեռք բերել տարբեր գերունակություններ։ Տիեզերանավի ազդեցության տակ չընկած Էվ Խիլմենը թոռանը կորցնելուց հետո հեռանում է քաղաքից և փորձում մարդկանց բացատրել, որ ամբողջ Հևեն քաղաքը գտնվում է տիեզերանավի ազդեցության տակ։ Համոզելով Զոհված Էվ Ռուտ Մակկոսլանդի բարեկամ ոստիկան Դուչ Դուգանին՝ նա գնում է Հևեն։ Հասկանալով, որ հենց Բոբբի Անդերսոնի մոտ է գտնվում մարդկանց վերափոխվելու գաղտնիքը՝ Ռուտը և Դուչը սկսում են փնտրել տիեզերանավը, սակայն հենց այդ պահին քաղաքի բնակիչները բռնում են նրանց, Խիվենը կորչում է,իսկ Դուչը թոմմինոքերների հիպնոզի ազդեթյան տակ վերադառնում է տուն և ինքնասպանություն է գործում։ Հաջորդ անկոչ հյուրը Աննա Անդերսոնն էր՝ Բոբիի քույրը։ Երբ հասնում է այն ժամանակը, երբ վերափոխումը պետք է հասներ իր ավարտին, իսկ հենց ինքը Բոբին արդեն ոչնչով նման չէր մարդու, կորչում է։ Փորելը ավարտվում է. ազատելով տիեզերանավի մեծ մասը Բոբին և Գրդեները գտնում են մի փոս, որն ինչ-որ վայր էր տանում։ Երբ նրանք տեսնում են տիեզերանավի էակներին, նրանք հասկանում են, թե ինչն է այդ խառնաշփոթի պատճառը։ Այդ տարօրինակ արարածները իրար հետ կռվել էին տիեզերանավի ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելու համար։ Ավելի հավանական էր, որ թոմմինոքերների մեջ ընթանում էր էներգիայի հարցի խնդիրը։ Երբ Բոբին և Գարդեններ մտնում են տիեզերանավը, պարզվում է ,որ տիեզերանավը ստեղծողները եղել են տարօրինակ արարածներ՝ թոմմինոքերներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմմինոքերները» հոդվածին։ |