Երկիր | Թուրքմենստան Աշգաբադ |
---|---|
Հեռարձակման գոտի | Թուրքմենստան |
Հեռարձակման լեզու | թուրքմեներեն |
Հեռարձակման սկսման թվական | 2004 թ. սեպտեմբերի 12 |
Հիմնադիր | Թուրքմենստանի կառավարություն |
«Թուրքմենստան», թուրքմենական պետական միջազգային հեռուստաընկերություն, հիմնվել է 2004 թվականի սեպտեմբերի 12-ին[1]։ Ինչպես և Թուրքմենստանի բոլոր հեռուստա- և ռադիոալիքները, հեռուստաընկերությունը վերահսկվում է Թուրքմենստանի հեռուստատեսության, ռադիոյի և կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կողմից։ Հեռուստաալիքի նպատակն է միջազգային հանրությանը ծանոթացնել Թուրքմենստանի առաջխաղացումներին, զարգացմանը, երկրում իրականացվող բարեփոխումներին և հասարակական կյանքի հետ։ Հեռարձակումը իրականացվում է յոթ լեզուներով՝ թուրքմեներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չիներեն, արաբերեն և պարսկերեն։
Հեռուստաընկերության ներկայիս գործադիր տնօրենն է Բեգլի Ալիևը[2]։