Ժակ Գիտտե ֆր.՝ Jacques Guittet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 12, 1930[1][2] |
Ծննդավայր | Կասաբլանկա, Կասաբլանկա, Մարոկկո[2] |
Մահացել է | հունվարի 16, 2025[3][2] (95 տարեկան) |
Մահվան վայր | Mignaloux-Beauvoir[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սուսերամարտիկ |
Ամուսին | Françoise Gouny? |
![]() |
Ժակ Գիտտե (հունվարի 12, 1930[1][2], Կասաբլանկա, Կասաբլանկա, Մարոկկո[2] - հունվարի 16, 2025[3][2], Mignaloux-Beauvoir[2]), ֆրանսիացի սուսերամարտիկ, աշխարհի բազմակի
չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր:
Ծնվել է 1930 թվականին Կասաբլանկայում։ 1958 թվականին դարձել է աշխարհի առաջնության ոսկե և բրոնզե մեդալների դափնեկիր։ 1959 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1960 թվականին մասնակցել է Հռոմի Օլիմպիական խաղերին, բայց անհաջող։ 1961 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե և արծաթե մեդալներ։ 1962 թվականին կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1963 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ 1964 թվականին դարձել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[4][5]: 1965 թվականին կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։
1977-1981 թվականներին եղել է Ֆրանսիայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ[6]:
Ամուսնացել է ֆրանսիացի հայտնի սուսերամարտիկ Ֆրանսուազ Գունիի հետ։ Նրանց որդին՝ Սիրիլ գիտեն, դարձավ վոլեյբոլիստ և ընդգրկված էր Ֆրանսիայի հավաքականում։
Մահացել է 2025 թվականի հունվարի 16-ին Մինյալու Բովուարում 95 տարեկան հասակում[7]: