Ժակլին Սվեդբերգ անգլ.՝ Jaclyn Swedberg | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Փլեյբոյի փլեյմեյթ, դերասանուհի, ինֆլյուենսեր և հաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժակլին Սվեդբերգ (անգլ.՝ Jaclyn Swedberg. օգոստոսի 14, 1990[1], Սան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), շվեդական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել և դերասանուհի։
Ժակլին Սվեդբերգը ծնվել է շվեդ ներգաղթյալների ընտանիքում։ 2008 թվականին ավարտել է Չինո Հիլզի միջնակարգ դպրոցը և ֆոտոմոդելի կարիերա սկսել։
2011 թվականի ապրիլին ճանաչվել է տղամարդկանց «Playboy» ամսագրի Playmate, 2012 թվականին էլ, այդ ամսագրի անցկացրած հարցումների արդյունքներով, հռչակվել է «Տարվա աղջիկ»[3][4][5][6][7]։ Նկարահանվել է «Harley-Davidson» բրենդի գովազդային հոլովակներում[8], ինչպես նաև «Sports Illustrated» ամսագրի համար[9]։
Ժակլինն իր ուժերը փորձել է նաև կինոարվեստում և 2010-2015 թվականներին դերակատարումներով հանդես է եկել «Օձն ու մանգուստը», «Ցեխը» ֆիլմերում և Badass! հեռուստասերիալի դրվագներից հինգում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Սվեդբերգ» հոդվածին։ |
|