Ժամ | |
---|---|
![]() | |
Ժանր | հեռուստադրամա |
Ստեղծող | Էբի Մորգան |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Coky Giedroyc? |
Գլխավոր դերերում | Ռոմոլա Գարայ, Բեն Ուիշոու, Դոմինիկ Ուեսթ, Անտոն Լեսեր, Ջուլիան Ռայնդ-Թաթ, Ջոշուա ՄակԳուայըր, Lisa Greenwood?, Աննա Չանսելոր, Ունա Չապլին, Փիթեր Քափալդի, Բեռն Գորման, Ջուլիեթ Սթիվենսոն, Թիմ Փիգոթ-Սմիթ, Էնդրյու Սքոթ, Ադետոմիվա Էդուն և Լիզզի Բրոշեր |
Երաժշտություն | Daniel Giorgetti? |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 12 |
Էկրաններին է | հուլիսի 19, 2011-ից դեկտեմբերի 13, 2012-ը |
Հեռուստաալիք | BBC Two |
Դիստրիբյուտոր | Xfinity Streampix? |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
«Ժամ» (անգլ.՝ The Hour), բրիտանական դրամատիկական հեռուստասերիալ, ցուցադրվել է 2011 թվականի հուլիսի 19-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 13-ը` BBC Two հեռուստաալիքով։ Այնտեղ պատմվում է լրագրողների մասին, ովքեր 1956 թվականին աշխատում են BBC-ում և կազմում են ամենօրյա լուրերի ծրագիրը` «Ժամը», որը հեռարձակվում է ուղիղ եթերով։
2013 թվականի փետրվարի 12-ին երկու եթերաշրջան թողարկելուց հետո` BBC-ին ավարտեց ծրագիրը[1]։
Լուրերի ծրագրի պրոդյուսեր է նշանակվում Բել Ռոուլին (Ռոմոլա Գարայ), հաղորդումների գաղափարը մշակում է պարծենկոտ լրագրող Ֆրեդերիկ Լայոնը (Բեն Ուիշոու), իսկ ծրագիրը վարելու համար հրավիրում են պատկառելի Հեկտոր Մեդենին (Դոմինիկ Ուեսթ)։ Շոուի սյուժեն կապված է 1950-ական թվականներին տեղի ունեցած պատմական իրադարձությունների հետ. Խորհրդային Միությունը ճնշում է Բուդապեշտի ապստամբությունը, Եգիպտոսում սկսվում է Սուեզի ճգնաժամը։
Լարված մթնոլորտ, մութ իրադարձություններ, անձնական ողբերգություններ, «վերևից» ճնշում` ամեն ինչ միահյուսվում է «Ժամի» սյուժեում, հաղորդելով այն մասին, թե 1950-ական թվականներին ինչ դժվար է եղել հաղորդել արդիական քաղաքականության մասին։ Այդ ժամանակ քաղաքական շատ գործիչներ ու BBC-ի ղեկավարները հետևում էին, որպեսզի աշխարհում տեղի ունեցող նորությունները ուղիղ եթերով չհեռարձակվեն, հեռուստալրագրողներին արգելված էր ուղիղ ձևով քննարկել տվյալ պահի պատերազմական իրադարձությունները և քննադատել բրիտանական կառավարությանը, վարչապետին ու խորհրդարանին։ Իրադրությունը բարդանում է նրանով, որ ծրագրով սկսում է հետաքրքրվել ՄԻ6 գաղտնի ծառայությունը, կասկածելով, որ BBC-ում աշխատում է «սովետական լրտես»։
Լրագրող Ֆրեդերիկ Լայոնը կասկածում է, որ ՄԻ6-ի աշխատակիցները կապ ունեն երիտասարդ արիստոկրատուհի Ռուտ Էլմսի մահվան հետ, ով կապված էր վերջերս մահացած Փիթեր Դարելի հետ։ Ֆրեդերիկը փորձում է քննել Դարելի և Ռիտի սպանությունը, բայց բոլորը լռում են այդ մասին։ Ի վերջո, նրան հաջողվում է պարզել, որ Ռիտը Եգիպտոսում կապված է եղել ՄԻ6-ի գործունեության հետ։ Բացի լրտեսական ինտրիգները, սերիալում Բելի և Հեկտորի միջև ռոմանտիկ կապ է ստեղծվում։
Եվրոպայում սրվում է սպառազինության մրցավազքը, Մեծ Բրիտանիայում նախատեսվում է միջուկային հրթիռներ տեղակայել ռազմական բազաներում։ Կոռուպցիան քայքայում է Լոնդոնի ոստիկանությունն ու կառավարությունը։
Ամիսներ տևած բացակայությունից հետո «Ժամի» անձնակազմ է վերադառնում Ֆրեդերիկ Լայոնը, ում հրավիրել էր նոր հաղորդավար Ռենդալ Բրաունը (Փիթեր Կապալդի)։ Ֆրեդերիկը ռասսայական բախումների վերաբերյալ հարցեր է բարձրացնում` երկու կողմերին էլ թույլ տալով արտահայտվել և խախտում է BBC- չգրված օրենքը։
«Էլ Պարադիս» ակումբի երգչուհի Կիկի Դիլեյնը (Հաննա Տոյնտոն) Հեկտորին մեղադրում է բռնության մեջ, Բելն ու Ֆրեդերիկը փորձում են պարզել` ում համար էր շահավետ այդ մեղադրանքը։ Հեկտորի պահվածքի պատճառով խորանում է Մեդենների ընտանիքի ճգնաժամը, իսկ Մարնին փորձում է զարգացնել կարիերան` վարելով ITV հեռուստաալիքի խոհարարական շոուն։ ITV-ն փորձում է իր լրատվական հաղորդման մեջ ներգրավել նաև Հեկտորին, իսկ նրանց պրոդյուսերը հոգ է տանում Բելի մասին։
Փորձելով քանդել ստի և շանտաժի կծիկը` «Ժամ» լրատվական ծրագրի աշխատակիցները կապեր են հայտնաբերում ժամանցային հաստատությունների, պոռնոգրաֆիայի տարածման, կոռումպացված ոստիկանների, պաշտպանության նախարարի և մի ինչ-որ կազմակերպության միջև։
Սերիալի դերասանուհի Բել Ռոուլիի (անգլ.՝ Bel Rowley) կերպարն ունի իրական նախատիպ. Գրեյս Ուինդհեմ Գոլդի(անգլ.՝ Grace Wyndham Goldie), ով աշխատել է BBC-ում 1940-ական թվականների կեսերից [2]:
«Ժամ» հեռուստասերիալը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ» կատեգորիայում, իսկ գլխավոր դերերը դերակատարող Ռոմոլա Գարայը և Դոմինիկ Ուեստը` «մինի սերիալի լավագույն դերասանուհի» և «մինի սերիալի լավագույն դերասան» կատեգորիաներում»[3]։
Սերիալը երկու անգամ «մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն սցենար» կատեգորիայում առաջադրվել է «Էմմի» մրցանակի` նվաճելով այն 2013 թվականին, ինչպես նաև անվանակարգում է ստացել «մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն քասթինգ» կատեգորիայում։
2012 թվականին սերիալը «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» (Աննա Չանսելլոր)[4], «Լավագույն լուսավորում» և «Լավագույն ձայն» կատեգորիաներում BAFTA TV-ի երեք անվանակարգում է ստացել, և 2013 թվականին հինգ անվանակարգում` «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» (Փիթեր Կապալդի)[5], «Լավագույն սաունթրեք», «Լավագույն ձայն», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն դիզայն» կատեգորիաներում։
Geneva Cinéma Tout Ecran ժնևյան փառատոնի ժամանակ` 2011 թվականի նոյեմբերին, հեռուստասերիալն արժանացավ հանդիսատեսի համակրանք մրցանակին (Audience Award): Մրցանակը ստացան սերիալի երեք ռեժիսորները` Հարրի Բրեդբիրը, Կոկի Հիդրոյցը և Ջեյմի Պեյնը[3][6][7]։
2012 թվականին Դոմինիկ Ուեստը «Ժամ» և «Appropriate Adult» հեռուստասերիալներում ունեցած դերերի համար ստացել է Broadcasting Press Guild Award մրցանակ[8][9][10][11], Ռոմոլա Գարայը անվանակարգվել է «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում, իսկ Էբի Մորգանը` որպես լավագույն սցենարիստ։ 2013 թվականին այդ մրցանակի անվանակարգումներ են ստացել Փիթեր Կապալդին, Աննա Չանսելլորը և Բեն Ուիշոուն[12]։
Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է Մեծ Բրիտանիայում, որից հետո սերիալը ցուցադրվել է.
Լրագրողները «Ժամ» հեռուստասերիալը համեմատում են ամերիկյան «Խելագարները» (անգլ.՝ Mad Men) սերիալի հետ[17][18][19][20]։
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն)
|