Ժան Բատիստ Էդուարդ Դետայլ ֆր.՝ Édouard Detaille | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Փարիզի շրջան[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1912[4][5][6][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ակադեմիզմ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Le Rêve?, Q17491099?, La revue de Chalons du 9 octobre 1896? և Q55597564? |
Ուսուցիչ | Էռնեստ Մեյսոնիե |
Աշակերտներ | Eugène de Barberiis?, Pierre Benigni?, Charles Detaille?, Emmanuel Bocher?, Georges Cain?, Henri Charles Dodelier?, Pierre des Vallières? և Jules Monge? |
Պարգևներ | |
Պաշտոն | ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական հայրենիքի լիգա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Ֆրանսիացի նկարիչների միություն |
![]() |
Ժան Բատիստ Էդուարդ Դետայլ (ֆր.՝ Jean Baptiste Édouard Detaille, Ժան Բատիստ Էդուար Դետայ, հոկտեմբերի 5, 1848[1][2][3][…], Փարիզ, Փարիզի շրջան[1] - դեկտեմբերի 24, 1912[4][5][6][…], Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսիացի ակադեմիական նկարիչ և մարտանկարիչ, որ հայտնի է դետալների ստույգ ու ռեալիստական պատկերմամբ։ Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր։
Ժան Բատիստ Էդուարդ Դետայլը ծնվել է 1848 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում։
Դետայլը եղել է Էռնեստ Մեյսոնիեի աշակերտը։ Մեյսոնիեի արվեստանոցում երկու տարի սովորելուց հետո ցուցահանդես է ներկայացրել իր առաջին նկարը, որում պատկերված էր հենց այդ արվեստանոցը. նկարում զգացվում էր հեղինակի տաղանդը, բայց առկա էր նաև աշակերտական վեհերոտությունն ու փորձի պակասը։ Ապա իր ուսուցչի հետ մի քանի ամիս անցկացնելով Ֆրանսիայի հարավում, նա այնտեղից բերել է իր առաջին նշանակալի աշխատանքը՝ «Կիրասիրները պայտում են իրենց ձիերին», որին հետևել են «Դադարքատեղում» (1868) և «Գրենադերների հանգիստը․․․» (1869) նկարները, որոնք նկարչին բերել են ճանաչում և բազմաթիվ պատվերներ։ 1869 թվականին նա դժկամորեն առանձնացել է Մեյսոնիեից ու հիմնել իր սեփական արվեստանոցը, որտեղ շուտով ստեղծել է իր լավագույն նկարներից մեկը՝ «Ճակատամարտ կազակների ու պատվո գվարդիայի միջև 1814 թվականին», որը, սակայն, տուժում է մանրամասների ավելորդ մշակումից[7]։
1870 թվականի գարնանը Դետայլը, որոնելով սյուժեներ, այցելել է Իսպանիա ու Ալժիր, և նրա վերադարձից անմիջապես հետո բռնկվել է 1870-1871 թվականներին ֆրանս-պրուսական պատերազմն, ու նկարիչն անմիջապես միացել է Սենի շարժական պահակախմբին, եղել է գեներալ Ապորտի քարտուղարը, հնարավորություն ունեցել դիտելու մարտական կյանքի նշանակալի տարբեր իրադարձություններ, մոտիկից ուսումնասիրել զինվորի ոգին ու կենցաղը, բուռն համակրանք զգալ նրա նկատմամբ ու հավաքել էտյուդների մեծ պաշար, որոնք ապագայում նյութ են ծառայել նկարչի հետագա աշխատանքների համար, որոնք էլ ավելի ճշմարտացի են, մտածված ու ավելի սրտառուչ, տեխնիկական տեսնակյունից ավելի մեծ վարպետությամբ արված, քան նրա նախորդ նկարներն ու ջրանկարները[7]։ Նա ճանաչման է արժանացել զինվորների դիմանկարները, զորաշարժերի, զինվորների առօրյա կյանքի ու զինվորական համազգեստի պատկերման շնորհիվ։ Նրան հատկապես հետաքրքրել է Նապոլեոնյան պատերազմների թեման։ Նրա L’Armée Française գիրքը, որ ներառում է նրա հարյուրավոր նկարներ, դարձել է նրա կյանքի գլխավոր ստեղծագործությունը։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հավաքել է զինվորական համազգեստների ու հազվագյուտ իրերի հավաքածու, որոնք նվիրվել են Փարիզի Բանակի թանգարանին։
Դետայլը հաջողությամբ աշխատել է նաև Ռուսաստանում։ 1886 թվականին Փարիզում հրատարակվել է Կրասնոսելսկի զորաշարժերին նվիրված ալբոմը՝ «Les grandes manœuvres de l'armée russe; souvenir du camp de Krasnoé-Sélo 1884»։ Խորհրդային տարիներին նրա ստեղծագործության այդ շրջանը և նրա նկարները ենթարկվել են խիստ քննադատության։
Ժան Բատիստ Էդուարդ Դետայլը մահացել է 1912 թվականի դեկտեմբերի 23-ին Փարիզում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բատիստ Էդուարդ Դետայլ» հոդվածին։ |
|