Ժանա Բերգենդորֆ | |
---|---|
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Жана Бергендорф և բուլղար․՝ Жана Владимирова Бранкова |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1985 (39 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Virginia Records? |
Ժանա Բերգենդորֆ (բուլղ. Жана Бергендорф, հոկտեմբերի 20, 1985, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի երգչուհի, 2013 թվականի բուլղարական X Factor-ի երկրորդ եթերաշրջանի հաղթող[1]։ «Equinox» խմբի անդամ, նա է ներկայացրել Բուլղարիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում՝ «Bones» երգով, և զբաղեցրել 14-րդ տեղը[2]։
Ժանա Բերգենդորֆը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 20-ին Սոֆիայում։ Նա սկսեց երգել վեց տարեկան հասակում։ Երգել է «Врабчета» մանկական վոկալ խմբում։ 2010-2012 թվականներին նա ապրել է Կորեայի Հանրապետությունում։ Վերադառնալով հայրենիք, նա մասնակցել է բուլղարական X Factor-ին (2013), և հեռուստադիտողների 69.9 տոկոս ձայնով դարձել է հաղթող։ Այնուհետև նա կնքեց պայմանագիր «Вирджиния Рекърдс» երաժշտական ընկերության հետ։ 2016 թվականի աշնանը մասնակցել է «VIP Brother 8» ռեալիթի շոուին։
|