Ժաննա Էվրար | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jane Evrard |
Ի ծնե անուն | ֆր.՝ Jeanne Stéphanie Chevallier[1] |
Նաև հայտնի է որպես | Jane Evrard |
Ծնվել է | փետրվարի 5, 1893[2][3][1] Neuilly-Plaisance[4][1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 4, 1984[2][3][1] (91 տարեկան) Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4][1] |
Գերեզման | Cimetière parisien d'Ivry |
Մասնագիտություն | դիրիժոր |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Ամուսին | Գաստոն Պուլե |
![]() |
Ժաննա Էվրար (ֆր.՝ Jane Évrard, իրական անունը՝ Ժաննա Շևալյե, ֆր.՝ Jeanne Chevallier, փետրվարի 5, 1893[2][3][1], Neuilly-Plaisance[4][1] - նոյեմբերի 4, 1984[2][3][1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4][1]), ֆրանսիացի ջութակահար և դիրիժոր։
Համարվում է պատմության մեջ Ֆրանսիայի առաջին կին դիրիժորը[5]։
Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, որտեղ ծանոթացել է ջութակահար Գաստոն Պուլեի հետ։ 1912 թվականին նրանք ամուսնացել են և սկսել են հանդես գալ միասին, մասնավորապես՝ Լուի Հասելմանսի, Ժորժ Ռաբանիի, Պիեռ Մոնտյոյի գլխավորած նվագախմբերում, ինչպես նաև Պուլեի հիմնած Պուլե քառյակում։ 1920-ական թվականների վերջին Պուլեն և Էվրարը բաժանվել են, Էվրարն սկսել է իր անհատական դիրիժորական գործունեությունը։ 1930 թվականին նա Փարիզում ստեղծել է Փարիզի կանանց նվագախումբը[6], որը ղեկավարել է տասը տարի՝ դառնալով Ֆրանսիայի՝ նվագախումբ ղեկավարող առաջին կին դիրիժորը[7]։ Այդ նվագախմբին իրենց ստեղծագործությունների առաջին կատարումներն են վստահել 20-րդ դարի կեսի նշանակալի կոմպոզիտորներ Մորիս Ռավելը, Արթուր Հոնեգերը, Խոակին Ռոդրիգոն. դրանցից շատ ստեղծագործություններ, ինչպես՝ Ալբեր Ռուսելի «Սիմֆոնիետան» (1934), գրվել են հատուկ կանանց լարային նվագախմբի համար և նվիրվել են Էվրարին։
Մահացել է 1984 թվականի նոյեմբերի 4-ին, Փարիզում, թաղվել է Իվրի-սյուր-Սեն գերեզմանատանը։
2002 թվականին Էվրարի անունով Փարիզում կոչվել է 16-րդ թաղամասի հրապարակ (place Jane-Evrard)[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Էվրար» հոդվածին։ |
|