Ժիրայր Զորթյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1911[1] |
Ծննդավայր | Քյոթահիա |
Վախճանվել է | հունվարի 6, 2004[1] (92 տարեկան) |
Կրթություն | Եյլի համալսարան և Եյլի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ժիրայր Համբարձումի Զորթյան (ապրիլի 14, 1911[1], Քյոթահիա - հունվարի 6, 2004[1]), հայ գեղանկարիչ, քանդակագործ, թատերական նկարիչ։
Ժիրայր Զորթյանը ծնվել է 1911 թվականին Քյութահյայում, հայ ընտանիքում։ Նկարչական տաղանդը նրա մոտ ի հայտ է եկել դեռևս երեք տարեկան հասակից։ Եղեռնից մազապուրծ՝ ինը տարեկանում ծնողների հետ հասնում է Պադուա, Իտալիա՝ սպասելով Միացյալ Նահանգներից ստացվող վիզային։ Այս ժամանակաշրջանում հայրը նրան տանում է Եվրոպական տարբեր քաղաքներ, ծանոթացնում արվեստի հրաշագեղ գործերի։ Տասնմեկ տարեկան էր, երբ ընտանիքը հաստատվում է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում։ Ավարտում է Եյլի համալսարանը և ստանում Վինչեսթեր կրթաթոշակ՝ 1.5 տարի ուսանելու Հռոմի ամերիկյան ակադեմիայում։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ամերիկայի մի շարք քաղաքներում[2][3]։
|