Ժյուլ-Կլեման Շապլեն ֆր.՝ Jules Chaplain | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1839[1][2][3][…] |
Ծննդավայր | Մորտայն-օ-Պերշ, Օրն, Ֆրանսիա |
Վախճանվել է | հուլիսի 13, 1909[1][2][3][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ-փորագրող, մեդալագործ, պրոդյուսեր և դիզայներ |
Ուշագրավ աշխատանքներ | 20 Francs Marianne? |
Ուսուցիչ | François Jouffroy?, Eugène André Oudiné? և Eugène Stanislas Oudinot? |
Աշակերտներ | Ֆրեդերիկ Շառլ Վիկտոր դե Վեռնոն, Auguste Davin? և Raoul Bénard? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Jules-Clément Chaplain Վիքիպահեստում |
Ժյուլ-Կլեման Շապլեն (ֆր.՝ Jules-Clément Chaplain, հուլիսի 12, 1839[1][2][3][…], Մորտայն-օ-Պերշ, Օրն, Ֆրանսիա - հուլիսի 13, 1909[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ, Ֆրանսիայի լավագույն մետաղադրամագործներից մեկը։ Գեղանկարչության ֆրանսիական ակադեմիայի անդամ է եղել։
1857 թվականին ընդունվել է գեղանկարչության դպրոց Փարիզում` մետաղադրամագործության բաժին։ Դրանից հետո Հռոմ գնալով` 1864-1868 թվականներին շարունակել է կրթությունը Իտալիայում։ Ապրել է Վիլլի Մեդիչիիում։
1863 թվականից պարբերաբար ցուցադրվել է Փարիզյան սալոնում և ստացել բազմաթիվ պարգևներ։ 1869 թվականին վերադարձել է Փարիզ, որտեղ միանգամից շատ հայտնի է դարձել։
1877 թվականին Շապլենը նշանակվել է ֆրանսիական կառավարության պաշտոնական մետաղադրամագործ, իսկ 1878 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, իսկ 1881 թվականին դարձել է գեղանկարչության ֆրանսիական ակադեմիայի անդամ։
1896 թվականին եղել է Սևրի ճենապակու գործարանի ղեկավարը, որտեղ ճենապակե բիսկվիթից մի քանի հրաշալի մեդալներ է պատրաստել։
1900 թվականից Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր։
Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը։ «Շապլենի մահը սուգ էր բոլոր նրանց համար, ով ճանաչում էր նրան և անդառնալի կորուստ ֆրանսիական մշակույթի համար» գրվել է 1909 թվականին «Դրամագիտական թերթում»։
Լուի Օսկար Ռոտիի հետ միասին (1846-1911) մեծ ներդրում է ունեցել մոդեռնի փարիզյան դպրոցի ստեղծման մեջ։ Եղել է առաջին նկարիչներից մեկը, ով հալած մետաղների համար մոդելներ է պատրաստել, որոնք հավասարաչափ էֆեկտիվ են եղել ինչպես փոքր, այնպես էլ մեծ չափերի համար։
Շապլենը համարվում է մասնագետ, ով նորովի է բացահայտել մետաղագործական արվեստը։ Նրա շնորհիվ հալած մետաղները և պլակատները կրկին արժանապատիվ դիրք գրավեցին եվրոպական արվեստի մեջ։ 1870-ական թվականների վերջին Շապլենը զարգացրել է դիմանկարային մետաղադրամների ռեալիստակա ոճը, որի հիմքերը դրել է Հյուբեր Պոնսկարմը։ Չլինելով Դավիթ դ'Անժեի եռաչափ ռոմանտիկ ոճի աջակից` Շապլենը, աշխատելով ցածր ռելիեֆով, իր մետաղադրամների մեջ քանդակագործության փոխարեն ավելի շատ գեղանկարչություն մտցրեց` թույլ տալով իր կերպարներին ակտիվ փոխհարաբերություններ ունենալ մետաղադրամի շրջապատող ետնապատկերի հետ։ Նա իրերը էներգետիկ, գրեթե կատարյալ ձևով է նկարում, օգտագործում է նաև կանացի և ծաղկային դետալներ։
Ստեղծել է հիանալի շարք` 20 ձուլած մետաղադրամներից, նկարիչների, գիտնականների և պետական գործիչների պատվին, ինչպես նաև նվիրված այդ ժամանակվա մեծ իրադարձություններին։
Հենց Շապլենն է փորագրել Ֆրանսիայի հանրապետության նախագահների պաշտոնական դիմանկարները` սկսած Պատրիս Մակ-Մահոնից մինչև Էմիլ Լուբե։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ-Կլեման Շապլեն» հոդվածին։ |
|