Ժոզեֆին Սկրիվեր

Ժոզեֆին Սկրիվեր
Ծնվել էապրիլի 14, 1993(1993-04-14)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԿոպենհագեն
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունմոդել
 Josephine Skriver Վիքիպահեստում

Ժոզեֆին Սկրիվեր (անգլ.՝ Josephine Skriver, ապրիլի 14, 1993(1993-04-14)[1], Կոպենհագեն), դանիացի մոդել։ Նա Victoria's Secret–ի հրեշտակ է և իր 2011 թվականի դեբյուտից հետո քայլել է շուրջ 300 նորաձևության շոուներում, գովազդել աշխարհահռչակ ապրանքանիշները և հայտնվել հայտնի ամսագրերի շապիկներում և էջերում, ինչպիսիք են՝ Vanity Fair, Elle, Vogue, Harper's Bazaar, Marie Claire և այլն։

Սկրիվերը ծնվել և մեծացել է Կոպենհագենում (Դանիա)։ Նրա մայրը տեղեկատվական տեխնոլոգիաների վերլուծաբան է, իսկ հայրը՝ ծովային կենսաբան։ Նրա ծնողները երկուսն էլ համասեռամոլ են, և Սկրիվերն ու նրա կրտսեր եղբայրը՝ Օլիվերը, ծնվել է արհեստական բեղմնավորման միջոցով։

15 տարեկան հասակում՝ իր ֆուտբոլային թիմի հետ Նյու Յորքում գտնվելիս, նա հայտնաբերվեց և մոտեցավ իր մոդելային կարիերային։ Դրանից մի փոքր ուշ նա կնքեց պայմանագիր Unique Models-ի հետ՝ միջազգային գործակալություն՝ հիմնված Կոպենհագենում։ Շուտով նա կնքեց պայմանագրեր Դանիայից դուրս գտնվող գործակալություններում, սակայն որոշեց ավարտել դպրոցը։ Այն ավարտելուց հետո՝ 2011 թվականին, նա սկսեց զբաղվել իր մոդելային գործունեությամբ[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկրիվերի դեբյուտային շոուն 2011 թվականին էր, երբ մասնակցեց աշուն/ձմեռ ցուցադրություններին՝ բացելով Ալբերտա Ֆերետիի և փակելով Պրադայի շոուները։ Մասնակցեց նաև հայտնի բրենդներ Քելվին Քլայն, Գուչի, Rag and Bone, Dolce & Gabbana, Վալենտինո, Ժիվանշի, Իվ Սեն Լորեն, Ալեքսանդր Մակքուին, DKNY, Բալենսիագա,Դիոր և այլն[3][4][5]։

Մինչ այս օրը նա քայլել է շուրջ 300 շոուներում, ներառյալ Շանել, Օսկար դե լա Ռենտա, Dolce & Gabbana, Դոնա Կարան, Ջորջիո Արմանի, Մարկ Ջեյկոբս, Դիան վոն Ֆուրստենբերգ, Մայքլ Կորս, Ռալֆ Լոուրեն, Վերսաչե, Թոմի Հիլֆիգեր, Էլի Սաաբ, Վերա Վանգ, Բալման, Բեջլի Միշկա, Սելին, Քրիստոֆեր Կեին, Ջիամբատիստա Վալի, Լուի Վիտոն, Ջիլ Սանդեր, Նինա Ռիչի, Ռոչաս, Ռոլան Մուղե, Մաքս Մառա, Ֆիլիպ Լիմ, Կարոլինա Հերերա, Մուգլեր, Զակ Պոզեն, Կենեթ Կոլ, Victoria's Secret, IRFE, Գայ Լառոչ, Ռոբերտո Կավալի, Էմիլիո Պուչի, Տրուսսարդի, Էմպորիո Արմանի, Ports 1961, Ալբերտա Ֆերետի, Dsquared2, Թոմ Ֆորդ, Բարբարա Կասասոլա, Մեթյու Վիլիամսոն, Լ՛Վրեն Սկոտ, Ջերեմի Սկոտ, Թակուն Պանիչգուլ, Յիգալ Ազրուել, Մոնիք Լուիե, Ջեյսոն Վու, Լանվին, Ջոն Ռոչա, Թեմփերլի Լոնդոն, Էրդեն, Կլեմենտս Ռիբեիրո, Դենիս Բասսո, Ռիմ Ակրա, Ռալֆ Ռուչի, Ռիչարդ Չաի, Ակրիս, Վալենտին Յուդաշկին, Հուսեին Չալայան, Բոտեգա Վենետա, Վիկտորիա Բեքհեմ, Քլոե, Ալեքսիս Մաբիլ, Պակո Ռաբան, Ժիամբատիստա Վալլի, Կաշառել, Ջոն Գալիանո, Վանեսսա Բրունո, Մոսկինո, Դերեկ Լամ, Joseph Altuzarra, Ռիչարդ Նիկոլ, Ռիկ Կրակով, Ռոդարտ, Դու–Ռի Չանգ, Պիտեր Սոմ, Ֆենդի, Գիլես, Ջագր, Ազեդին Ալայա, Էտրո, Ստելլա Մակքարթնի և այլք[5][6][7]։

Իր գործունեության ընթացքում գովազդել է հայտնի բրենդներ H&M, Դիոր, Գուչի, Բալգրի, DKNY, Մայքլ Կորս, Բալման, MAC Cosmetics, Արմանի Էքսչենջ, Կարեն Միլլեն, Մաքս Մառա, TOPTEN, Թոմի Հիլֆիգեր, Իվ Սեն Լորեն, Կալերես, Թոմ Ֆորդ, Շու Ուեմուրա, Էնդրյու Մարկ, G-Shock, Victoria's Secret և հայտնվել է ամսագրերում և դրանց շապիկներին, ինչպիսիք են՝ Marie Claire, Vanity Fair, V, Interview, L'Officiel, Vs․, W, Allure, իտալական, գերմանական, ռուսական, չինական, ճապոնական, ավստրալիական, բրազիլական և ամերիյան Vogue, ինչպես նաև դանիական, իտալական, շվեդական և ֆրանսիական Elle, և բրիտանական, լեհական, մեքսիկական, արաբական և ամերիկյան Harper's Bazaar միջազգային համարների շապիկներում։

Աշխատել է Մարիո Տեստինոյի հետ՝ Մայքլ Կորսի գովազդի համար, Սթիվեն Մեիսելի հետ՝ իտալական Vogue–ի, Թիմ Ուոլկերի հետ՝ ամերիկյան Vogue–ի, Գրեգ Կադելի հետ՝ գերմանական Vogue–ի, Թերի Ռիչարդսոնի հետ՝ H&M–ի և Պատրիկ Դեմանշելիեի հետ՝ Դիորի համար։

Սկրիվերը հայտնվել է Victoria's Secret–ի կատալոգներում և քայլել բրենդի ցուցադրություններում՝ սկսած 2013 թվականից։ Երեք տարի հետո՝ 2016 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Սկրիվերը նրանց նոր պայմանագրային Հրեշտակն է[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2013 թվականից նա կապերի մեջ է The Cab երաժշտական խմբի մեներգչի՝ Ալեքսանդր Դը Լեոնի հետ։ Նրանք 2014 հուլիսին միասին աշխատեցին իտալական Elle ամսագրի համար[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Model Josephine Skriver Wants To Be A Voice For The Children Of Gay Parents». BuzzFeed. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  3. «Josephine Skriver | Top Models - FashionTV Network». FashionTV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  4. «Josephine Skriver - Fashion Model - Profile on New York Magazine». nymag.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  5. 5,0 5,1 FashionModelDirectory.com, The FMD -. «Josephine Skriver - Fashion Model | Models | Photos, Editorials & Latest News | The FMD». The FMD - FashionModelDirectory.com. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  6. «Josephine Skriver: Catwalk CV». Vogue UK. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  7. «Josephine Skriver - Model». MODELS.com. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  8. «Meet The New Victoria's Secret Angel». Vogue UK. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  9. «Josephine Skriver is a Woman 'In Love' for Dan Martensen Shoot in Elle Italia» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 19. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆին Սկրիվեր» հոդվածին։