Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1987[1] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժորա Խորենի Հովհաննիսյան (ապրիլի 16, 1987[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբում՝ «Փյունիկում», որտեղ անցկացրել է 25 խաղ և խփել 4 գոլ։ 2004 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի ամենահայտնի և ամենատիտղոսակիր ակումբ՝ «Օլիմպիակոս»[3]։ Ժորա Հովհաննիսյանը ոչ մի խաղ չի անցկացրել «Օլիմպիակոսի» կազմում, նա վարձավճարով տեղափոխվել է Հունաստանի ավելի համեստ ակումբներ՝ «Էգալեո», «Խայդարի», «Այոս Դիմիտրիոս»։ Վերջինս 2007 թվականին գնել է ֆուտբոլիստին[4]։ 2008 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի 3-րդ լիգայի «Դոքսա» (Կրանուլա) ակումբ։ 2009 թվականի հունվարին տեղափոխվել է «Կիմի» ակումբ։ 2010 թվականին տեղափոխվել է ռուսական «Սատուրն» ակումբ, բայց այդ ակումբի կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։
2012 թվականին տեղափոխվել է Տաշքենդի ուզբեկական «Լոկոմոտիվ» ակումբ, իր հոր՝ Խորեն Հովհաննիսյանի մոտ։ 2012 թվականին ճանաչվել է Ուզբեկստանի առաջնության լավագույն լեգեոներ[5]։ 2013 թվականի վերջին տեղափոխվել է Ուզբեկստանի ամենատիտղոսակիր ակումբ՝ «Պախտակոր», որտեղ վերցրել է 10-րդ համարը։ Ժորան ընդգրկվել է թիմի կազմում՝ մասնակցելու ԱՖԿ Չեմպիոնների լիգայի 2013 թվականի առաջնությանը[6]։ Առաջնությունում խփել է առաջին գոլը «Նեֆչտիի» դեմ խաղում[7]։
Ժորա Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի պատանեկան և Հայաստանի երիտասարդական հավաքականներում։
Ժորա Հովհաննիսյանը հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին է։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|