Իբրահիմ Աբուլիշ արաբ․՝ إبراهيم أبو العيش | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1937[1] |
Ծննդավայր | Mashtūl as Sūq |
Մահացել է | հունիսի 15, 2017[2][1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Մասնագիտություն | քիմիկոս և դեղաբան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ibrahim Abouleish Վիքիպահեստում |
Իբրահիմ Աբուլիշ[Ն 1] (արաբ․՝ إبراهيم أبو العيش, անգլ.՝ Ibrahim Abouleish, մարտի 23, 1937, Մաշտուլ էս Սուկ, Եգիպտոս - հունիսի 15, 2017), եգիպտացի քիմիկոս, գործարար և մենեջեր, որն իր կողմից ստեղծված և կառավարվող «Սեկեմ» հոլդինգի (անգլ.՝ SEKEM) միջոցով իրականացրել է սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքները[3][4][5][5][6] [7]։
2003 թվականին արժանացել է «Ճիշտ կենսակերպի» մրցանակին[3]։
Իբրահիմ Աբուլիշը ծնվել է 1937 թվականի մարտի 23-ին Եգիպտոսի Մաշտուլ էս Սուկ քաղաքում (Շարքիա մուհաֆազա)[5]։
1956 թվականից սկսած՝ Ավստրիայի Գրացի Կառլի ու Ֆրանցի անվան համալսարանում սովորել է քիմիա և բժշկություն՝ 1969 թվականին ստանալով դեղագիտության դոկտորի աստիճան[4][5]։
1960 թվականին ամուսնացել է, ունի 2 դուստր՝ Հելմի (1961) և Մոնա (1963)[5]։
Ավստրիայում դեղագիտական հետազոտություններ կատարող կազմակերպություններում զբաղեցրել է տարբեր ղեկավարող պաշտոններ[5]։
1977 թվականին Եգիպտոս կատարած այցի ժամանակ բախվել է հայրենիքում տիրող մի շարք խնդիրների հետ՝ տնտեսական ճգնաժամ, ոչ բավարար կրթություն, գերբնակեցում, շրջակա միջավայրի աղտոտում[5][7]։
Տպավորված խնդիրներից՝ Ավստրիայում 20 տարի բնակվելուց հետո որոշում է ընտանիքի հետ վերադառնալ Եգիպտոս[7]։
1977 թվականին Իբրահիմ Աբուլիշը ստեղծեց սոցիալական վենչուրային «Սեկեմ» ձեռնարկությունը՝ «հողն ու մարդկանց բուժելու» նպատակով[6][7]։
Առաջին գյուղատնտեսական «Սեկեմ» ձեռնարկությունը ստեղծվեց 70 ակր անապատի վրա՝ Կահիրեից հյուսիս-արևելք[5]։
Նրա կողմից ստեղծված և ղեկավարվող, բազում տարիների գործունեություն ծավալած հոլդինգն առաջատար տեղ է զբաղեցնում օրգանական մթերքների և բուսական ծագում ունեցող դեղամիջոցների շուկայում[5]։ Կազմակերպությունն առաջ է տանում գյուղատնտեսության վարման կենսադինամիկ մեթոդների վարման գաղափարը՝ վնասատուների դեմ պայքարում էկոլոգիական միջոցների կրրառումը՝ հատկապես բամբակի աճեցման ժամանակ[5]։
Իբրահիմ Աբուլիշը դարձավ ականավոր եգիպտական և համաշխարհային սոցիալական ձեռնարկատեր՝ հիմնեց դպրոցներ, կրթական ծրագրեր, բժշկական կենտրոն, Կիրառական արվեստների և գիտությունների ակադեմիա, մասնավոր համալսարան[5]։
2003 թվականին «21-րդ դարի մոդելի մշակման» և հասարակության սոցիալական և մշակութային զարգացմամբ տնտեսական հաջողության ինտեգրման մոդելի մշակման համար արժանացել է «Ճիշտ կենսակերպի» մրցանակի[3][5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրահիմ Աբուլիշ» հոդվածին։ |