Քաղաքացիությունը | Սլովենիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 6, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սլովենիա | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Իգոր Վեկիչ (սլովեն.՝ Igor Vekić, մայիսի 6, 1998[1], Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Վայլե» ակումբի և Սլովենիայի հավաքականի դարպասապահ։
Վեկիչը «Տրիգլավ» և «Բրավո» ակումբների սան է։ 2017 թվականի օգոստոսի 5-ին «Ռոգաշկայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սլովենիայի երկրորդ լիգայում[2]։ 2019 թվականին Իգորն օգնել է ակումբին անցնել էլիտա։ Օգոստոսի 9-ին «Ալյումինիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սլովենիայի առաջնությունում[3]։ 2021 թվականի ամռանը Վեկիչը վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրա»։ Պորտուգալիայի գավաթի խաղարկության «Բոավիշտայի» դեմ խաղում Իգորը նշել է նորամուտը հիմնական կազմում: 2022 թվականի մայիսի 8-ին «Սանտա Կլարայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[4]։
2023 թվականին Վեկիչը տեղափոխվել է դանիական «Վայլե»։ Սեպտեմբերի 6-ին Դանիայի գավաթի «Սյոններյյուսկի» դեմ խաղում Իգորը նորամուտը նշեց հիմնական կազմում[5]։
2015 թվականին Սլովենիայի պատանեկան հավաքականի կազմում Վեկիչը Բուլղարիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։
2021 թվականին Վեկիչը Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում Հունգարիայում և Սլովենիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Իսպանիայի[6], Չեխիայի[7] և Իտալիայի[8] հավաքականների դեմ խաղերին։
2024 թվականի հունվարին Վեկիչը նշել է իր նորամուտը Սլովենիայի ազգային հավաքականում՝ ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում[9]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)