Իդա ֆոն Շուլցենհայմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1859[1][2][3] |
Ծննդավայր | Västra Skedvi, Շվեդիա[4][5][3][…] |
Վախճանվել է | ապրիլի 24, 1940[6] (81 տարեկան) |
Մահվան վայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնստֆակ (1878)[7][8] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1884)[7][8] |
Մասնագիտություն | արվեստագետ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Tryggve Hermelin?, Ժյուլ Լեֆևր[8], Ժան Ժոզեֆ Բենժամին-Կոնստան[8] և Ռոդոլֆ Ժյուլիան |
Պարգևներ | |
Անդամակցություն | Q10501244?[2] |
Հայր | Դավիդ Թեոդոր ֆոն Շուլցենհայմ[5][2][7][…] |
![]() |
Իդա Էլեոնորա Դավիդա ֆոն Շուլցենհայմ (շվեդ.՝ Ida Eléonora Davida von Schulzenheim, հունվարի 8, 1859[1][2][3], Västra Skedvi, Շվեդիա[4][5][3][…] - ապրիլի 24, 1940[6], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ նկարիչ, որի գործերում գերակշռում են կենդանիների նկարները։
Իդա ֆոն Շուլցենհայմը ծնվել է 1859 թվականի հունվարի 8-ին, Ստորա Սկեդվիում[10], կալվածատեր Բարոն Դավիդ Թեոդոր ֆոն Շուլցենհայմի և Իդա Սոֆիա Սեդերբորգի ընտանիքում։ Սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, 1888 թվականից՝ Փարիզում, նկարիչների Ժյուլեն Դյուպրեի, Ժյուլ Լեֆևրի և Ժան-Ժոզեֆ Բենջամին-Կոնստանի ղեկավարությամբ։ Իդա ֆոն Շուլցենհայմը արժանացել է պատվավոր հիշատակի 1889 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում, 1890 թվականին Ամիենում՝ արծաթե մեդալի, 1891 թվականին Ստոկհոլմում՝ ոսկե մեդալի և 1892 թվականին Փարիզի ցուցահանդեսում՝ պատվո հիշատակի։
Ֆոն Շուլցենհայմը իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի (Իլինոյս նահանգ) կերպարվեստի պալատում 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ[11]։
Ֆոն Շուլցենհայմը 1910 թվականին դարձավ շվեդ կին նկարիչների ընկերության հիմնադիրը (շվեդ.՝ Föreningen Svenska Konstnärinnor), զբաղեցնելով առաջին նախագահի պաշտոնը։ Իդան ստեղծեց այդ կազմակերպությունը այն նպատակով, որ կին նկարիչները, ովքեր հաճախ այնքան մեծ ուշադրության չէին արժանանում, որքան իրենց տղամարդ գործընկերները, ավելի շատ հնարավորություններ ունենային դառնալ իրենց արվեստի համար հանրաճանաչ և գնահատված, այլ ոչ թե ուշադրություն սևեռել իրենց սեռի վրա, որպես այդպիսին. «Դուք չե՞ք կարծում, որ մենք կին նկարիչներս ցանկանում ենք հայտնի դառնալ միայն այն պատճառով, որ մենք կին ենք։ Ես նկատի ունեմ՝ կցանկանայինք ցուցադրել մեզ, եթե ստիպված չլինեինք դա անել»[12]։
Իդա ֆոն Շուլցենհայմը 1927 թվականին պարգևատրվել է Գրականության և արվեստի մեդալով։ Մահացել է 1940 թվականի ապրիլի 24-ին Ստոկհոլմում[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա ֆոն Շուլցենհայմ» հոդվածին։ |
|