«Իզաբելլա» (իսպ.՝ Isabel), Իզաբելլա Կաստիլիացի թագուհու կյանքի մասին պատմող իսպանական պատմական հեռուստասերիալ[3]։
Հեռուստասերիալի նկարահանումներհ սկսել են 2011 թվականի ամռանը և տեղի են ունեցել մի քանի իսպանական քաղաքներում՝ Կասերես, Մադրիդ, Սեգովիա։ Առաջին եթերաշրջանի թողարկումը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ութամսյա դադարից հետո։ Առաջին թողարկումը պետք է տեղի ունենար 2012 թվականի հունվարի 30-ին, սակայն Իսպանիայի հանրային հեռուստատեսության բյուջեի կրճատումները հետաձգել են պրեմերիան։
2012 թվականի նոյեմբերին թողարկվել է հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսել են 2013 թվականի փետրվարից։ Նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Գրանդայում՝ Ալ-Համբրա ավանում։ Իսպանիայի հանրային հեռուստատեսությունը հայտարարել է 3-րդ եթերաշրջանիմասին մինև երկրորդ սեզոնի թողարկումը՝ 2013 թվականի հուլիսին։
Առաջին եթերաշրջանի հիմքում ընկած է Կաստիլիայի թագուհի Իզաբելլայի կյանքի վաղ տարիները՝ սկսած 1461 թվականից մինչև 1474 թվականը։ Արքայադուստր Իզաբելլան և նրա եղբայրը՝ Ալֆոնսոն, ստիպված էին բաժանվել իրենց մորից և ժամանել իրենց ավագ եղբոր՝ էնրիկե IV–ի արքունիք, որը հայտնի էր Անզոր մականունով՝ սերունդ չունենալու պատճառով։ Ներգրավվելով ավելի բարձր կաստիլիական ազնվականության ինտրիգների մեջ՝ երիտասարդ արքյադստերը և արքայազնին վտանգ էր սպառնում։ Իսկ շուտով պարզվում է, որ երկիրը գտնվում է քաղաքական պատերազմի շեմին, որում ամեն հատվածը պատրաստ է մինչև գահ օժանդակել իր թեկնածուին։
Երկրորդ եթերաշրջանը ցույց է տալիս Իզաբելլայի կյանքը քաղաքացիական պատերազմի ընթացքում գահի համար իր և նրա ամուսնու՝ Ֆերդինանդ II–ի կողմնակիցների և նրանց, ովքեր պաշտպանում են մահացած թագավորի՝ Էնրիկե IV–ի ենթադրյալ դստեր՝ Խուանա Բելտրանեխի իրավունքները։ Ինչպես նաև լուսաբանելով Գրանադայի դեմ պատերազմի իրադարձությունները, հրեաների վտարում Իսպանիայից և Կոլումբուսի առաջին ճանապարհորդության նախապատրաստությունները։
Երրորդ եթերաշրջանում պատմվում է թագուհու կյանքի վերջին տարիների (1492—1504), նրա աղջիկների, տղայի և թոռան մահվան, ինչպես նաև արքայազն Խուանի խելագարվելու մասին։
Սերիալի շարունակությունն են համարվում «Թագերի պառակտում» գեղարվեստական ֆիլմը և «Կառլոս՝ թագավոր և կայսր» հեռուստասերիալը։
Сезон | Սերիա | Թողարկման տարեթիվ ուղիղ եթերում | Վերջին սերիայի տարեթիվը | Միջին լսարան | ||
---|---|---|---|---|---|---|
Դիտորդներ | Տոկոսային բաժնեմաս | |||||
1 | 13 | 2012 թվականի սեպտեմբերի 10 | 2012 թվականի դեկտեմբերի 3 | 4 026 000 | 19,8 % | |
2 | 13 | 2013 թվականի սեպտեմբերի 9 | 2013 թվականի դեկտեմբերի 2 | 3 351 000 | 16,8 % | |
3 | 13 | 2014 թվականի սեպտեմբերի 4 | 2014 թվականի դեկտեմբերի 1 | 3 141 000 | 16,4 % |
Անվանում | Թողարկման տարեթիվ | Դիտորդների քանակ | Տոկոսով | |
---|---|---|---|---|
1 | Isabel, la reina | 2012 թվականի սեպտեմբերի 10 | 3 529 000 | 20,1 % |
2 | Campanas de boda | 2012 թվականի սեպտեմբերի 17 | 3 736 000 | 20,2 % |
3 | La negociación | 2012 թվականի սեպտեմբերի 4 | 3 881 000 | 20,3 % |
4 | Tragedia en la corte | 2012 թվականի հոկտեմբերի 1 | 3 361 000 | 16,1 % |
5 | El pacto de Guisando | 2012 թվականի հոկտեմբերի 1 | 3 378 000 | 16,9 % |
6 | La figura del rey | 2012 թվականի հոկտմբերի 15 | 3 801 000 | 18,3 % |
7 | La reina puesta | 2012 թվականի հոկտեմբերի 22 | 3 952 000 | 18,9 % |
8 | Nueva guerra | 2012 թվականի հոկտեմբերի 22 | 4 278 000 | 20,7 % |
9 | Boda real | 2012 թվականի հոկտեմբերի 5 | 4 626 000 | 22,0 % |
10 | Nacimiento | 2012 թվականի հոկտեմբերի 12 | 4 503 000 | 21,3 % |
11 | El principio del fin | 2012 թվականի հոկտեմբերի 19 | 4 299 000 | 20,4 % |
12 | Elecciones | 2012 թվականի հոկտեմբերի 26 | 4 342 000 | 20,3 % |
13 | La nueva reina | 2012 թվականի դեկտտեմբերի 2 | 4 651 000 | 22,6 % |
Անվանում | Թողարկման տարեթիվ | Դիտորդների քանակ | Տոկոսներում | |
---|---|---|---|---|
14 | Desencuentros | 2013 թվականի սեպտմբերի 9 | 3 561 000 | 19,2 % |
15 | Lazos | 2013 թվականի սեպտեմբերի 16 | 3 508 000 | 18,3 % |
16 | La paz para Castilla | 2013 թվականի սեպտեմբերի 23 | 3 632 000 | 18,9 % |
17 | Lealtad y deber | 2013 թվականի սեպտմբերի 30 | 3 743 000 | 19,1 % |
18 | El poder de una reina | 2013 թվականի հոկտեմբերի 7 | 3 758 000 | 19,5 % |
19 | Sultán | 2013 թվականի հոկտեմբերի 14 | 3 710 000 | 18,5 % |
20 | Tiempos de Inquisición | 2013 թվականի հոկտեմբերի 21 | 3 023 000 | 14,8 % |
21 | Herederos de sangre | 2013 թվականի հոկտեմբերի 28 | 2 987 000 | 14,6 % |
22 | Lo más liviano | 2013 թվականի նոյեմբերի 4 | 2 997 000 | 14,6 % |
23 | Pacta con el diablo | 2013 թվականի նոյեմբերի 11 | 3 042 000 | 14,8 % |
24 | Abolengo | 2013 թվականի նոյեմբերի 18 | 3 254 000 | 15,9 % |
25 | El último reino en Granada | 2013 թվականի նոյեմբերի 25 | 2 946 000 | 13,9 % |
26 | Lo que no supiste defender como hombre | 2013 թվականի դեկտեմբերի 2 | 3 398 000 | 16,3 % |
Ավանում | Թողարկման տարեթիվ | Դիտորդների քանակ | Տոկոսներում | |
---|---|---|---|---|
27 | La fragilidad del reino | 2014 թվականի սեպտմբերի 8 | 2 937 000 | 17,6 % |
28 | Gobernar con mano dura | 2014 թվականի սեպտեմբերի 15 | 2 767 000 | 15,5 % |
29 | Nacidos para gobernar | 2014 թվականի սեպտեմբերի 22 | 2 898 000 | 15,4 % |
30 | Atracción fatal | 2014 թվականի սեպտեմբերի 29 | 2 950 000 | 15,9 % |
31 | El drama llega a la corte | 2014 թվականի հոկտեմբերի 6 | 2 994 000 | 15,8 % |
32 | Reina de toda la península | 2014 թվականի հոկտեմբերի 13 | 3 068 000 | 15,0 % |
33 | Muere la princesa de Asturias | 2014 թվականի հոկտեմբերի 20 | 3 178 000 | 16,4 % |
34 | A Isabel le supera la tragedia | 2014 թվականի հոկտեմբերի 27 | 3 096 000 | 16,6 % |
35 | Felipe y Juana llegan a sus reinos | 2014 թվականի նոյեմբերի 3 | 3 282 000 | 16,5 % |
36 | Isabel y Fernando o Juana y Felipe | 2014 թվականի նոյեմբերի 10 | 3 264 000 | 16,2 % |
37 | La llamaban Juana la loca | 2014 թվականի նոյեմբերի 17 | 3 213 000 | 16,2 % |
38 | ¿Conservarán el legado de Isabel? | 2014 թվականի նոյեմբերի 24 | 3 347 000 | 16,8 % |
39 | La muerte de Isabel | 2014 թվականի դեկտեմբերի 1 | 3 835 000 | 19,4 % |