Իլհան Սելչուք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1925 |
Ծննդավայր | Այդին, Թուրքիա |
Մահացել է | հունիսի 21, 2010[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան |
Երկեր | Q6011226? |
Մասնագիտություն | լրագրող, գրող և փաստաբան |
![]() |
Իլհան Սելչուք (մարտի 11, 1925, Այդին, Թուրքիա - հունիսի 21, 2010[1], Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք իրավաբան, լրագրող, գրող, վիպասան և խմբագիր[2][3]։
Սելչուքը ծնվել է 1925 թվականին, Թուրքիայի արևմտյան Այդընի մարզում[2]։ Նրա հայուհի մայրը թաքցնում էր իր հայկական արմատները[4][5]։ 1950 թվականին Իլհանը Ստամբուլի համալսարանում ստացել է իրավագիտական կրթություն[3]։ Ավարտելուց հետո սկսել է գրել ամսագրերի և թերթերի համար[3]։ Նա նաև հեղինակել է բազմաթիվ գրքեր և վեպեր։ Նրա ստեղծագործություններից են՝ Ağlamak ve Gülmek (Ծիծաղ և լաց), Japon Gülü (ճապոնական վարդ ), Ziverbey Köşku (Զիվերբեյ առանձնատուն), Güzel Amerikalı ( Գեղեցիկ ամերիկացին) և Düşünüyorum Öyleyse Vurun (Ես մտածում եմ, հետևաբար կրակիր ինձ)։
Սելչուքը եղել է «Yön» քաղաքական ամսագրի համահիմնադիրը, որը շրջանառության մեջ է եղել 1961-1967 թվականներին[6]։ 1971 թվականի թուրքական պետական հեղաշրջումից հետո նա ձերբակալվել և խոշտանգվել է Զիվերբեյի առանձնատանը։
Սելչուքը թուրքական «Ջումհուրիյեթ» աշխարհիկ օրաթերթի գլխավոր խմբագիրն էր։ 2008 թվականի մարտի 21-ին նա կալանավորվել է «Էրգենեկոնի» հետաքննության շրջանակներում։
Գործընկերներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, քննադատել են Սելչուքի ձերբակալությունն ու հետաքննությունը՝ մեղադրելով, որ դա արվում է վերջինիս առողջության վատթարացման և նրա մահվան համար[3]։ Հաջորդ օրը Սելչուքն ազատ է արձակվել և դատարանի առաջ կանգնել առանց կալանավորման[3]։
Իլհան Սելչուքը մահացել է 2010 թվականի հունիսի 21-ին, Ստամբուլում, 85 տարեկան հասակում։ Նա 2010 թվականի հունվարի 24-ին գլխուղեղի իշեմիկ հիվանդության և ինսուլտի բուժման համար հոսպիտալացվել էր «Vehbi Koç» հիմնադրամի ամերիկյան հիվանդանոց։ Սելչուկը թաղվել է Նևշեհիրի Հաջըբեկթաշ թաղամասում իր եղբոր՝ Թուրհան Սելչուքի կողքին[2][3]։