Իլյա Բոլոտովսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1981[4][2][5][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա (1930) |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ներշնչվել է | Դե ստիլ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[7] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Էսֆիր Սլոբոդկինա |
Ilya Bolotowsky Վիքիպահեստում |
Իլյա Բոլոտովսկի (անգլ.՝ Ilya (Elias) Bolotowsky, հուլիսի 1, 1907[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1981[4][2][5][…], Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ռուսական ծագմամբ ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ։
Իլյա Բոլոտովսկին ծնվել է 1907 թվականի հուլիս 1-ին Սանկտ Պետերբուրգում, ձուլված հրեական ընտանիքում[8][9]։ Նրա հայրը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ (1910) Յուլի Յուրևիչ Բոլոտովսկին (անգլ.՝ Julius J. Bolotovsky, 1885-1957), մինչև 1917 թվականն Պետրոգրադում զբաղվել է փաստաբանական պրակտիկայով, մայրը՝ Անաստասիա Աբրամովնա Շապիրոն (1879-1972), եղել է նկարիչ-ձևավորող։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ապրել է Բաքվում, որտեղից 1921 թվականին Վրաստանի տարածքով ընտանիքի հետ փախել է Կոստանդնուպոլիս։ Սովորել է Կոստանդնուպոլսի ճիզվիտական դպրոցում, 1923 թվականին մեկնել է ԱՄՆ։ Ապրել է Նյու Յորքում, սովորել է Դիզայնի ազգային ակադեմիայում։ Այդ ընթացքում միացել է «Տասը» (the Ten) գեղարվեստական խմբին, որին մասնակցել են նաև այնպիսի երիտասարդ նկարիչներ, ինչպիսիք էին Լուիս Շանկերը, Ադոլֆ Գոթլիբը, Մարկ Ռոթկոն և Ջոզեֆ Սոլմանը։ Խմբի անդամները դեմ են եղել Ակադեմիայի հետամնացությանը և կազմակերպել են «անկախ արվեստի» ցուցահանդեսներ։
20-րդ դարի 30-ական թվականներին նկարիչն իր ստեղծագործությունը նվիրել է երկրաչափական աբստրակցիոնիզմին։ 1936 թվականին նա դարձել է «Ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչներ» (American Abstract Artists) կազմակերպության հիմնադիրներից մեկը, որն զբաղվել է աբստրակտ արվեստի հանրահռչակմամբ և նկարիչներին օգնություն ցուցաբերելով։ 1930-ական թվականների վերջին և 40-ական թվականների սկզբին Բոլոտովսկին ընկել է նեոպլաստիցիզմի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործության ազդեցության տակ։
1960-ական թվականներին ստեղծել է կտավներ, որոնց վրա պատկերն արված են 3 չափումներով, որոնք սովորաբար հատում են ուղղահայաց և (կամ) անկյունագծային շերտերը։ Միևնույն ժամանակ նա դասավանդել է կերպարվեստ Լոնգ Այլենդ համալսարանում։ Իլյա Բոլոտովսկու գեղանկարչական գործերը վերաբերում են կուբիզմի և երկրաչափական աբստրակցիոնիզմի ուղղություններին։
Իլյա Բոլոտովսկին մահացել է 1981 թվականին. տարեց նկարիչն անզգուշությամբ ընկել է վերելակի՝ մեխանիկական դռներով դատարկ հորանը, երբ խցիկը կանգնած էր առաջին հարկում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Բոլոտովսկի» հոդվածին։ |
|