Իլյա Զդանևիչ ռուս.՝ Илья Михайлович Зданевич | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1975[1][4][5] (81 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4] |
Գերեզման | Էսոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1917) |
Մասնագիտություն | բանաստեղծ, հրատարակիչ, գրող, տպագրիչ, գրական քննադատ, գրական տեսաբան, վիզուալ արտիստ, պատմաբան և բյուզանդագետ |
Iliazd Վիքիպահեստում |
Իլյա Զդանևիչ (ռուս.՝ Илья́ Миха́йлович Здане́вич), ապրիլի 21, 1894[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 25, 1975[1][4][5], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4][6]), ռուս և ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, գրող-վիպասան, գեղարվեստական քննադատ, պոեզիայի տեսաբան, դասախոս, պատմաբան, բյուզանդագետ, հրատարակիչ, պարահանդեսների կազմակերպիչ, նորաձև հագուստների դիզայներ, բանավոր պատմող, աշխարհիկ առյուծ, վրացական-լեհական մարդատյաց: Ռուսական ֆուտուրիզմի և դադաիզմի տեսաբան:
Հայրը` լեհ, ֆրանսերենի ուսուցիչ` Միխայիլ Զդանևիչն է, մայրը` Վալենտինա Կիրիլովնան, վրացուհի է, դաշնակահարուհի, Պյոտր Չայկովսկու աշակերտուհին, ծննդյամբ` Գամկրելիձե:
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (1917 թվական), ծանոթացել է Միխայիլ Լարիոնովի, Նատալյա Գոնչարովայի, Վլադիմիր Մայակովսկու, Ալեքսեյ Կրուչյոնիխի հետ, նամակագրվել է Ֆ. Մարինետտիի հետ:
1913 թվականին կեղծանունով հրապարակել է գիրք Միխայիլ Լարիոնովի և Նատալյա Գոնչարովայի ստեղծագործությունների մասին:
Զդանևիչը, իր ավագ եղբայր` Կիրիլի (ինչպես նաև` հայտնի նկարիչ և արվեստագետ) և Միխայիլ Լե-Դանտի հետ արժանանում է «լայն հասարակություն» և Նիկո Փիրոսմանիի ստեղծագործության գեղարվեստական հասարակայնության համար հայտնագործության վաստակին: Նրանց ակտիվ մասնակցությամբ նրա ստեղծագործությունները ցուցադրվել են 1913 թվականին Մոսկվայում` «Միշեն» ցուցահանդեսի ժամանակ: Այդ նույն թվականին Իլյան իրեն հայտարարել է բանաստեղծական և գեղարվեստական նոր ուղղության` «համամարդկային» հիմնադիրը, որը հավակնում էր բոլոր նախկինում գոյություն ունեցող ոճերի և ժանրերի համակողմանիությունը և սինթեզը[7]:
1913-1917 թվականներին Զդանևիչը գրել է հայտնի մանիֆեստներ` «Դա-մանիֆեստ» (Միխայիլ Լարիոնովի հետ միասին), որը կանխատասել է դադաիստների հռչակագրերը, «Ինչո՞ւ ենք մենք գունավորվում», որը կանխատեսում էր մարմնի նկարչությունը և առաջացրել է սկանդալային գունազարդման նորաձևություն, «Ցենտրիֆուգա» գրական խմբի մանիֆեստը (Բորիս Պաստեռնակ, Սերգեյ Բոբրով, Նիկոլայ Ասեև), որը հակադրվում էր կուբոֆուտուրիզմին: 1916 թվականին նա մասնակցել է «Անարյուն սպանություն» ամսագրի հրատարակմանը, գրել է «անհեթեթ» լեզվով առաջին դրաման` «Յանկո կրուլ ալբանսկի»:
1914 թվականին ծանոթացել է Ֆ. Մարինետտիի հետ` Մոսկվա կատարած իր առաջին այցելության ժամանակ: Մինչ այդ նա նամակագրության մեջ է եղել նրա հետ: Այդ նույն թվականին ձևավորել է կուբոֆուտուրիստական թերթոնների և հայտարարությունների շարք, օգտագործելով անհամաչափ, տպագրական տեղաշարժեր` որոշակի բառի կամ հասկացության վրա ուշադրություն հրավիրելու համար[7]:
1917 թվականին նախաձեռնել է «Արվեստի ազատություն» ասոցացիայի ստեղծումը, որը ուղղված էր Ալեքսանդր Բենուայի «Արվեստի նախարարության» գաղափարների դեմ, որը կմիավորի արտիստներին, նկարիչներին, գրողներին. Զդանևիչին աջակցել են Նատան Ալտմանը, Լեոնարդո Բրունին, Վսևոլոդ Վոինովը, Վերա Երմոլաևան, Նիկոլայ Պունինը և այլոք:
1915-1917 թվականներին աշխատել է Պետրոգրադի խոսք և բրիտանական թերթերի ռազմական թղթակից, որտեղ ծանոթացել է Մորգան Ֆիլիպս Փրայսի հետ, ում հետ նրանք շարունակել են շփվել մինչև վերջինիս մահը` 1973 թվականին։
1917 թվականի մայիսին դուրս է եկել Պետրոգրադից և գնացել է Թիֆլիս, իսկ հետո Թակաիշվիլիի հրավերով (նույնպես մասնակցություն է ունեցել) մասնակցել է արշավի, որը կազմակերպվել է Թիֆլիսի համալսարանի պատմության և ազգագրության ընկերության գումարով (արշավին նաև մասնակցել են նկարիչներ` Լադո Գուդիաշվիլին, Միխեիլ Ճիաուրելին և Դիմիտրի Շևարդնաձեն, ինչպես նաև` ճարտարապետ` Անատոլի Կալգին): Արշավն ավարտելուց հետո 1917 թվականի վերջին ծնողների հետ ապրել է Թիֆլիսում մինչև 1919 թվականը (Դմիտրի Բակրաձեի փողոց), իսկ հետո` Բաթումում[8][9][10], մինչև իր մեկնելը դեպի Կոստանդնուպոլիս:
1920 թվականի հոկտեմբերին դուրս է եկել Ֆրանսիայից արվեստի նոր հոսանքի հետ ծանոթացման համար: Մեկ տարի անց է կացրել Կոնստանդնուպոլսում, սպասելով ֆրանսիական վիզայի: 1921 թվականի հոկտեմբերին մեկնել է Փարիզ: Սկզբնական շրջանում ապրել է Լարիոնովի մոտ: Սերգեյ Ռոմովի և Ալեքսանդր Գինգերի հետ միասին կազմակերպել է «Միջոցով» խումբը, որը պետք է կապի ռուս բանաստեղծներին և նկարիչներին, որոնք ապրում են արտագաղթում և ԽՍՀՄ-ում, ֆրանսիական մշակույթի գործիչների հետ: Մոտիկացել է դադաիստների և սյուռեալիստների հետ (Սերգեյ Շարշուն, Պ. Էլյուար, Տրիստան Տցարա, Ժան Կոկտո, Ռոբեր Դելոնե և Սոնյա Դելոնե): Մասնակցել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի խորհրդային ցուցադրությաանը (1925 թվական)[11]:
1927 թվականից աշխատել է որպես գործվածքների գծագրող «Բլակ Բելեր» ընկերության համար, որը 1928 թվականի մարտի 1-ից անցել է «Շանել» ընկերությանը: Զդանևիչը աշխատել է Փարիզի մոտ գտնվող Անիեր սյուր Սեն արվարձանի գործարանում: 1931 թվականի մայիսի 1-ին դարձել է այդ գործարանի տնօրեն, իսկ 1933-1937 թվականներին աշխատել է որպես Շանել ընկերության տնօրեն: 1928 թվականի հուլիսի 15-ից ապրել է Սանուա քաղաքում, այժմ` Փարիզի արվարձան: 1940-ական թվականներին վերսկսել է «41°» հրատարակչության գործունեությունը:
Փարիզում թողարկվել են նրա երեք բանաստեղծական գրքերը` «Լիդանտյու ֆարամ» (1923 թվական), որը նվիրված է Միխայիլ Լե-Դանտյուի հիշատակին, «Նամակ» (1948 թվական) և «Աֆետ» (1949 թվական): «Նամակ» պոեմը հրատարակվել է 60 հատ օրինակների պստլիկ տպաքանակով: Մեկ օրինակ Իլյա Զդանևիչը ուղարկել է Անրի Մատիսին` տեքստը նկարազարդելու խնդրանքով: Ըստ որոշ տեղեկությունների` Պաբլո Պիկասոյի աշխատանքները գոյություն ունեն «Նամակի» նկարազարդումներում:
Իլյա Զդանևիչը երեք անգամ ամուսնացել է: Առաջին կնոջից` մոդել Ակսել Բրոկարից ունեցել է երկու երեխա: 1927 թվականին լույս աշխարհ է եկել նրանց առաջին դուստրը` Միշելը: Աղջկա կնքամայրը եղել է Կոկո Շանելը: Ամուսնալուծվել են 1939 թվականին: Երկրորդ կինը եղել է նիգերիացի արքայադուստր` Իբիրոնկ Ակինսեոինը, ում հետ նա ամուսնացել է 1940 թվականին: Նրանք ունեցել են մեկ որդի, ում անվանել են Շալվա: 1943 թվականին Իբիրոնկե Ակինսեոինը օկուպացիոն իշխանությունների կողմից ինտերնացվել է ճամբար: 1945 թվականի ազատագրումից հետո նա հիվանդացել է տուբերկուլոզով և մահացել է[12]:
Զդանևիչի վերջին կինը դարձել է խեցեգործության նկարչուհի` Էլեն-Դուար-Մարեն (մահացել է 1993 թվականին), նրանք ամուսնացել են 1968 թվականին: Էլենը պահել է ամուսնու ստեղծագործական ժառանգությունը, կազմակերպել է ցուցահանդեսներ և հրապարակումներ: Նա, կատարելով ամուսնու կամքը, 1989 թվականին դարձել է Զդանևիչի ստեղծագործությունների ցուցահանդեսի նախաձեռնողը իր հայրենիքում` Թբիլիսիում, Վրաստանի արվեստի պետական թանգարանում։ Ցուցահանդեսները ավարտելուց հետո Էլենը թանգարանին է նվիրել իր բազմաթիվ ցուցանմուշներից` գրքեր, ձեռագրեր, նամակներ, աֆիշաներ, պաստառներ, լուսանկարներ: Իր նախաձեռնությամբ Փարիզում ստեղծվել է «Իլյազդ ակումբ», որի անդամները եղել են տարբեր երկրների մշակույթի գործիչները:
Իլյան մահացել է 1975 թվականին Փարիզում, թաղված է Լևիլ-սյուր-Օրժ վրացական գերեզմանատանը[13]:
Համագործակցել է Պաբլո Պիկասոյի, Ժորժ Բրաքի, Ալբերտո Ջակոմետիի, Անդրե Դերենի, Անրի Մատիսի, Ֆերնան Լեժեի, Մարկ Շագալի հետ: Անհեթեթ պոեզիայի, «Պետրկա դեյստֆ» անհեթեթ պիեսի պենտալոգիայի բազմաթիվ ժողովածուների, դրամաների, «Փարիզեցիներ» վեպի հեղինակն է (գրվել է 1923 թվականին, հրատարակվել է 1994 թվականին), «Փիլիսոփայություն» (վերականգնվել է ձեռագրով և հրատարակվել է 2008 թվականին)[14] և «Ոգեշնչում» (1930 թվական), ինչպես նաև` «Նամակներ Մորգան Ֆիլիպս Փրայսին», որը նա որոշել էր որպես ինքնուրույն ստեղծագործություն, բայց չի հասցրել ավարտին հասցնել աշխատանքը, պլանավորվելով գրել յոթից հինգ նամակ: Նկարազարդել է Ռաուլ Հաուսմանի, Պոլ Էլյուարի և այլոց գրքերը: Գրել է բավականին ծավալուն ձեռագիր Սուրբ Սոֆիայի տաճարի մասին[15]:
1920-ական թվականների վերջին Իլյա Զդանևիչը հեռացել է ֆուտուրիզմից. այդ շրջանի երկու վեպ միանգամայն ունեցել է ավանդական ձև: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրել է 100 սոնետից բաղկացած պոեմ (պահպանվել են 73-ը):
Կյանքի վերջին տարիներին կնոջ ներգործությամբ զբաղվել է խեցեգործությամբ: Եվրոպայում ավելի շատ հայտնի է Իլյազդ կեղծանունով[16]:
1971 թվականին նա ստեղծել է պոեմների շարք ֆրանսերենով` «Բուսրոֆեդոնը հայելու մեջ» դյուրադարձուկի տեսքով։ Այդ պոեմների շարքը իր մեջ ներառում է հուշագրություններ: Իլյազդը գրում է նրանց մասին, ում նա գիտեր կյանքում, այդ թվում` Փիրոսմանիի մասին: Պոեմի վերջին շարքը ավարտվել է «Ներկարար Նիկոլային» դիմելով, որտեղ Իլյազդը վրացի նկարչին անվանել է իր լեռներով, անտառներով և զոհված խիզախություններով:
1918 թվականին Թիֆլիսում ստեղծել է ավանգարդյան բանաստեղծական «41°» խումբը, որին պատկանում էր Իլյազդը, ինչպես նաև` համանուն հրատարակչությունը: Այդ գրական միության մեջ են մտել նաև Իգոր Տարանտյևը և Ալլեքսեյ Կրուչյոնիխը: Միավորմանը հարում էին բանաստեղծ` Նիկոլայ Չերնյավսկին, Կարա-Դարվիշը (Հակոբ Գենջյան) և մի քանի թիֆլիսցի երիտասարդ նկարիչներ: Խմբի անվանումը Իլյազդը կապել է 41 թվի առեղծվածային նշանակության հետ. 41 աստիճանի լայնության վրա գտնվում են Նեապոլը, Պեկինը, Կոստանդնուպոլիսը, Մադրիդը, Նյու Յորքը, և գլխավորը` Թիֆլիսը: 40 օր, ինչպես Իլյազդն էր հիշեցնում ընթերցողներին, անապատում են ապրել Հիսուս Քրիստոսը և Զրադաշտը, իսկ 41-րդ օրը դարձել է նրանց աշխարհ վերադառնալու օրը: «41°» խումբը ռուսական ավանգարդի պատմության մեջ նշանակալի հետք է թողել և դարձել է 1918-1920 թվականների թիֆլիսյան վերածնության առավել վառ մարմանվորումներից մեկը:
1940-ական թվականներին վերսկսել է «41°» հրատարակչության աշխատանքը: «41°» հրատարակչության հովանու տակ նա թողարկել է փոքրատիրաժ, գրքասիրական հրատարակումներ, մշակել է գրքի գաղափարի և ձևավորում' ընդհանուր կոմպոզիցիայից մինչև տեխնոլոգիայի ամենափոքր դետալները: Այդ շրջանում հրատարակվել են ռուսական և ֆրանսիական «Չճանաչված բառերի պոեզիա» («Poésie de mots inconnus», 1949 թվական), «անհեթեթ» պոեզիայի անթոլոգիան, սեփական բանաստեղծությունների` «Աֆատ» («Afat»)` Պաբլո Պիկասոյի նկարազարդումներով (1940 թվական), «Ռաել» («Rahel»)` Լեոպոլդ Սյուրվաժի ձևավորմամբ (1941 թվական), «Նամակ» («Escrito»)` Պիկասոյի փորագրություններով (1948 թվական), «Լուռ դատավճիռ» («Sentence sans paroles»)` Ժորժ Բրաքի և Ալբերտո Ջակոմետիի նկարազարդումներով (1961 թվական), «Բուսրոֆեդոնը հայելու մեջ» («Boustrophédon au miroir»)` Ժորժ Ռիբեմոն-Դեսենի ձևավորմամբ (1971 թվական) ժողովածուները: Նաև նա աշխատել է Անրի Մատիսի, Ֆերնան Լեժեի, Մարկ Շագալի հետ: 1960-ական թվականներին սեփական փայտափորագրումներով ձևավորել է Ռիչարդ Օսմանի «Բանաստեղծություններ և ծառեր» («Poèmes et bois») և Պոլ Էլյուարի «Աստվածահայտնության բանաստեղծություն» («Un soupçon») (1965 թվական):
Զդանևիչը պատկանել է «Պետրկա դեյստֆ» պիեսների պենտալոգիային, որը գրվել է անհեթեթության և ռուսաց լեզվի խառնուրդի վրա, և տպագիր հրատարակության մեջ ռուսերեն տեքստը մուտքագրվել է դիտավորյալ` առանց ուղղագրության նորմատիվ կանոններին համապատասխանելու: Այդ պիեսներից առաջինը` «Յանկո կրուլ ալբանսկի»-ն է, որը առաջին անգամ դրվել է 1916 թվականին, պարունակում է «իզիկ ալբանսկայ» արտահայտությունը, որը կանխատեսել է պադոնկաների լեզուն:
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in |title=
at position 61 (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in |title=
at position 27 (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Զդանևիչ» հոդվածին։ |
|