Իլյա Պետրուշևսկի ռուս.՝ Илья Павлович Петрушевский | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10 (22), 1898 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1977[2][3][4][…] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան և Բաքվի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան, արևելագետ և համալսարանի դասախոս |
Աշխատատու | Թբիլիսիի պետական համալսարան, Saint-Petersburg Institute of History?, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Իլյա Պավլովիչ Պետրուշևսկի (հունիսի 10 (22), 1898, Կիև, Ռուսական կայսրություն[1] - 1977[2][3][4][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան-արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1941), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1947)։
1926 թ.-ին ավարտել է Բաքվի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (արևելագիտական թեքումով)։ Աշխատել է Բաքվում (1926 թ.-ից), Թիֆլիսում (1931 թ.-ից), Լենինգրադում (1936 թ.-ից)։ Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասի, Իրանի, Միջին Ասիայի միջնադարյան և նոր պատմության զանազան հարցերին՝ ֆեոդալիզմի զարգացման առանձնահատկություններին, պետական կարգերին, դասակարգային հարաբերություններին, հողատիրության հիմնական ձեերին, հողօգտագործմանը, գյուղացիների ֆեոդալական կախվածությանը, հարկերին ու տուրքերին, ժողովրդական շարժումներին են։ Ունի նաև մի շարք աղբյուրագիտական հետազոտություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |