Իլյա Ֆրեզ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1909 |
Ծննդավայր | Ռոսլավ, Ռոսլավլսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 22, 1994[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Աշխատատու | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Իլյա Ֆրեզ (ռուս.՝ Фрэз, Илья Абрамович, օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1909, Ռոսլավ, Ռոսլավլսկի գավառ, Ռուսական կայսրություն - հունիսի 22, 1994[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989 թվականին)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1974 թվականին)։
Իլյա Ֆրեզը ծնվել է 1909 թվականի օգոստոսի 20-ին (սեպտեմբերի 2)։
12 տարեկանում մահացել է նրա մայրը, շատ չանցած ողբերգական ձևով մահացել է նաև եղբայրը։ Հայրը, ծանրաբեռնված լինելով ընտանիքի խնդիրներով, ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա երկրորդ կինը, Իլյա Ֆրեզի հիշելով, շատ բարեհոգի մարդ էր։
1926 թվականին ընկերների խորհրդով մեկնել է Մոսկվա, որպեսզի ընդունվի Կինոմատոգրաֆիայի պետական տեխնիկում (այժմ` Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ)։ Սակայն դերասան դառնալու առաջին փորձն անհաջող է անցել։
Մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ որպես ֆրեզորդ աշխատել է գործարանում, իսկ երեկոյան մասնակցել է Սանկտ Պետերբուրգյան աշխատանքային երիտասարդկան թատրոնի ներկայացումներին (Բալթիկայի տուն)։
1928 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի բեմական արվեստի տեխնիկում (այժմ` Ռուսական բեմական արվեստի պետական համալսարան), կինոյի բաժնի դերասանական խումբ, որը գլխավորում էր Գրիգորի Կոզինցևը։
1931 թվականին սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական «Լենֆիլմ» կինոստուդիայում` Գեորգի Կոզինցևի և Լեոնիդ Տրաուբերգ մոտ։ Առաջին ֆիլմը, որի աշխատանքներին նա մասնակցություն է ունեցել, դարձել է «Միայնակ» ֆիլմը։ 1932 թվականին ավարտել է կինոյի բաժինը, իսկ 1935 թվականին այդ ուսումնական հաստատության ռեժիսորական բաժինը, Բ. Դմոխովսկու արհեստանոցը։ Բարձրագույն կրթության դպրոցը, ինչպես հիշում էր Իլյա Ֆրեզը, նա անցել է` աշխատելով Գեորգի Կոզինցևի և Լեոնիդ Տրաուբերգի հետ Մաքսիմի մասին եռագրության վրա (1934-1938 թվականներին)։
1941 թվականի աշնանը կինոստուդիայի հետ տարհանվել են շրջափակված Լենինգրադից Ալմաթի[2]։
1943 թվականին Զոյա Կոսմոդեմյանսկայայի մասին ֆիլմի նկարահանման ընթացքում ռեժիսոր Լեո Արնշտամը տեղափոխվել է «Սոզդետֆիլմ» կինոստուդիա (1948 թվականից` Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա)։ Նրա առաջին ինքնուրույն ռեժիսորական աշխատանքները դառնում են «Փիղը և պարանը» և «Առաջին դասարանցին» ֆիլմերը, որոնցից հետո «համաշխարհաքաղաքացիություն դեմ պայքարի» ալիքի տակ նրան հեռացնում են ստուդիայից։
1948-1953 թվականին աշխատել է կիևյան և մոսկովյան ստուդիաներում, գիտահանրամատչելի ֆիլմերի վրա։
1953 թվականին վերադարձել է Մ. Գորկու անվան կինոստուդիա, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարիները։
Եղել է խորհրդային առաջատար ռեժիսորներից մեկը, որը նկարահանել է ֆիլմեր երեխաների և անչափահասների մասին, որին հավասարապես հաջողվել են թե՛ երեխաների մասին կատակերգական ֆիլմերը, թե՛ մեծանալու և աշխարհի հետ բախման թեմային նվիրված լուրջ սյուժեով աշխատանքներ։ Նրան միջազգային ճանաչում է բերել «Ես գնեցի հայրիկին» («Դիմկա») ֆիլմը։ Մեծ հետաքրքրությամբ հանդիսատեսն ընդունել է 1967 թվականին լույս ընծայած պատանեկան սիրո թեման շոշափող «Սիրել եմ ձեզ» ֆիլմը, իսկ քնարերգական «Տարօրինակը հինգի «Բ»-ից» ֆիլմը, որը շոշափում է տասներկուամյա հերոսի բարդ ներաշխարհը, դարձել է ռեժիսորի լավագույն աշխատանքներից մեկը։ Մինչև այժմ ճանաչում է վայելում հեքիաթային «Դեղին ճամպրուկի արկածները» կատակերգությունը, որն աչքի է ընկնում Տ. Պելտցերի և Ե. Լեբեդևայի դերասանական հետաքրքիր աշխատանքով։
1971-1972 թվականներին ղեկավարել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ռեժիսորական արհեստանոցը[3]։
Մեղմ հումորով և բանաստեղծականությամբ աչքի են ընկնում «Դուք նույնիսկ չեք երազել...» և «Նկարներ» ֆիլմերը, որոնք ռեժիսորը նկարահանել է ըստ Գ. Շերբակովայի ստեղծագործությունների, 1980-ական թվականների առաջին կեսերին։ Իր ֆիլմերից մի քանիսում հանդես է եկել որպես իր ֆիլմերի համահեղինակ։
Եղել է ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության անդամ։
Մահացել է 1994 թվականի հունիսի 22-ին, Մոսկվայում։ Թաղված է Կունցևյան գերազմանոցում։
Կինոռեժիսորի ծնողները արվեստից շատ հեռու էին (հայրը ծառայել է անտառտնտեսությունում, մայրը տնային տնտեսուհի էր), սակայն չեն խոչընդոտել իրենց հինգ որդիների թատերական հետաքրքրություններին։ Մեծ եղբայրը` Գեորգի Ռաբինովիչը (բեմական անունը` Ցվի Ռաֆայել, 1898-1984 թվականներ), 1918-1924 թվականներին եղել է եվրոպական «Հաբիմա թատրոնի» դերասան (ավելի ուշ Իսրայելի կինոդերասան), քույրը (Այսեդորա Դունկանի աշակերտուհին) մասնակցել է ներկայացումների, որը կազմակերպել է հայտնի պարուհին։ Կրտսեր եղբայրը` Ալեքսանդր Աբրամովը, հետագայում դարձել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։
|