Իմ սիրած աղջիկը անգլ.՝ My Best Girl | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և համր կինո |
Թվական | 1927, հոկտեմբերի 31, 1927[1] և փետրվարի 13, 1928[1] |
Ռեժիսոր | Սեմ Թեյլոր |
Պրոդյուսեր | Մերի Փիքֆորդ |
Սցենարի հեղինակ | Թիմ Ուիլան |
Դերակատարներ | Մերի Փիքֆորդ, Կարմելիտա Գերաթի, Քերոլ Լոմբարդ, Չարլզ Ռոջերս, Հոբարթ Բոսվորթ, Լյուսիեն Լիթլֆիլդ, Մարկ Սուեյն, Նայջել դը Բրուլիե, Էվելին Բեաթրիս Հոլ և Ջոն Ջորո |
Օպերատոր | Չարլզ Ռոշեր |
Կինոընկերություն | Mary Pickford Film Corporation |
Տևողություն | 80 րոպե[2] |
Բյուջե | 483 103 $ |
Շահույթ | 1 027 757 $ |
Նախորդ | Ճնճղուկները |
Հաջորդ | Կոկետուհին |
My Best Girl (1927 film) Վիքիպահեստում |
«Իմ սիրած աղջիկը» (անգլ.՝ My Best Girl), 1927 թվականի սիրային մելոդրամա։
Մեգին վաճառողուհի է էժան ապրանքների խանութում։ Նա սիրահարվում է Ջոն Մերիլլին՝ խանութի սեփականատիրոջ որդուն, որը նույնպես սիրում է աղջկան։ Միստր Մերիլլն ուզում է, որ Ջոն ամուսնանա Միլլիսենտ Ռոջերսի հետ և իմանալով, որ տղան սիրում է Մեգիին, փորձում է աղջկան փող առաջարկել իր որդուց հեռանալու համար, սակայն Մեգին մերժում է նրա առաջարկը։
Ավելի ուշ Մեգին համաձայնում է հեռանալ սիրելիից նրա իսկ բարօրության համար։ Հասկանալով, որ նրա սերն անշահախնդիր է, Միստր Մերիլլը համաձայնում է, որ իր որդին ու Մեգին ամուսնանան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ սիրած աղջիկը» հոդվածին։ |
|